Սքոնլան
Սքոնլան նորվ.՝ Skånland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Էվենշեր | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 2862 | ||||
Տարածք | 495.02 | ||||
Հիմնադրված է | 1926[1] թ. | ||||
Սահմանակցում է | Գրատանգեն, Հյելսուն, Evenes Municipality?, Նարվիկ, Հարսթադ և Իբեսթադ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1913 | ||||
skanland.kommune.no | |||||
Սքոնլան (նորվ.՝ Skånland), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Էվենշեր բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 495.02 կմ² տարածք[2]։
Կոմունան ստեղծվել է 1926 թվականի հուլիսի 1-ին, երբ Տրոնդենես մեծ կոմունան բաժանվեց երեք մասի։ 1964 թվականի հունվարի 1-ին հարևան Ասթաֆյորդ կոմունան միացվեց Սքոնլանին։ Անվանումը առաջացել է տարածքում գտնվող հին ֆերմայի անունից։
Սքոնլանի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոնլան կոմունայի զինանշանը հաստատվել է 1988 թվականին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի հորատիչ։ Վերջինս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմունայի տարածքում երկար տարիներ արտադրում են հորատիչներ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սքոնլան կոմունայում բնակվում է 2862 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ չհաշված վերջին 15 տարվա փոքր-ինչ նվազումը[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)