Յագուար
Յագուար | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||
Panthera onca | ||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||
Ներկա տարածվածությունը Նախկին տարածվածությունը | ||||||||||||||||||||||||
|
Յագուարը (Pantera onca) շատ նման է հովազին, չափերով ավելի խոշոր է։ «Յագուար» անվանումը կեչուա լեզվով նշանակում է՝ արյուն։
Ապրում է Ամերիկա աշխարհամասում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա։ Յագուարը հանդիսանում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոշորագույն կատվազգի գիշատիչը։
Մարմնի երկարությունը առանց պոչի տատանվում է 120-185 սմ, պոչի երկարությունը՝ 45-75 սմ, քաշը 36-113 կգ, հիմնականում 60-90 կգ, հանդիպում են նաև 120 կգ-անոց յագուարներ։ Պատմության մեջ հայտնաբերված ամենախոշոր յագուարը կշռել է 158 կգ։ Էգը 20%-ով ավելի թեթև է։
Յագուարները տարածքային կենդանիներ են։ Նրանց տարածքի մակերեսը տատանվում է 25-100 կմ², կախված լանդշաֆտից և որսի քանակությունից, ինչպես նաև կենդանու սեռից։ Որպես կանոն արու յագուարի տարածքն ունի եռանկյունու ձև։ Այն շրջում է իր տարածքով և ամեն 5-15 օրը մեկ հայտնվում է «սահմանամերձ» կետերում։ Միայնակ կյանք է վարում։
Յագուարները բավական հանդուրժող են իրենց ցեղակիցների հանդեպ, և նրանց որսատարածքները կարող են հատվել, սակայն ոչ կատվառյուծների նկատմամբ։
Յագուարները սնվում են ջրախոզուկներով (կապիբարա), վայրի խոզերով, պեկարիներով, գետակինճներով, մազամի եղջերուներով, կապիկներով, թռչուններով, աղվեսներով, օձերով և կրծողներով։ Որսում են նաև կրիաներ։
Յագուարի հզոր ժանիքները ի վիճակի են ջարդել կրիայի պատյանը։ Ի տարբերություն կատվառյուծների, յագուարները հաճախ հարձակվում են ընտանի եղջերավոր կենդանիների վրա։ Գիշատիչը հիանալի լողում է և որսը չի կարող թաքնվել նրանից ջրում։
Ունենում են 2-4 ձագ, որոնք ապրում են մոր հետ այնքան ժամանակ, մինչև որ սեփական տարածք ձեռք բերեն։ Անազատության մեջ ապրում են 20-25 տարի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ կենդանիների հանրագիտարան. Երևան: Վահագն Աբրահամյան. 2015. էջ 31.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագուար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագուար» հոդվածին։ |
|