Բուակե
Բնակավայր | ||
---|---|---|
Բուակե | ||
Երկիր | Կոտ դ'Իվուար | |
Համայնք | Bouaké Department?[1] | |
Հիմնադրված է | 1899 թ. | |
Մակերես | 1170 կմ² | |
ԲԾՄ | 312 մետր | |
Բնակչություն | ▲740 000 մարդ (դեկտեմբերի 14, 2021)[2] | |
| ||
Բուակե[3] (ֆր.՝ Bouaké), քաղաք Կոտ դ'Իվուարում։ Քաղաքը Վալլե դյու Բանդամա մարզի և Բուակե դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը մոտավորապես 536 189 մարդ է (ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների)[4]։ Բրնձի աֆրիկյան կենտրոն գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի շտաբ-բնակարանն է։ Բուակեիհռոմակաթոլիկական արքեպիսկոպոսության կենտրոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Կոսու ջրամբարից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Աբիջանից 350 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակարդակից 312 մետր բարձրության վրա[5]։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղի, որը կապում է Աբիդջանը Բուրկինա Ֆասոյի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1899 թվականին ֆրանսիական գաղութային զորքերի կողմից՝ որպես մարտական դիրք։ 1912 թվականին քաղաքում անցկացվել է երկաթուղի։ Վարչական կենտրոնի կարգավիճակ քաղաքն ստացել է 1914 թվականին։ 1969 թվականին՝ արդեն երկրի անկախությունից հետ, Բուակեն առանձնացվել է որպես առանձին մունիցիպալիտետ։
Տնտեսություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության եկամուտների մեծ մասը այս կամ այն կերպ կապված է առևտրի կամ գյուղատնտեսության հետ։ Քաղաքի շրջակայքում մշակում են բամբակ, ծխախոտ, բրինձ և գյուղատնտեսական այլ կուլտուրաներ։ Քաղաքում զբաղվում են նաև արդյունաբերությամբ, հատկապես զարգացած է տեքստիլ ճյուղը։
Քաղաքում կա համալսարան (հիմնադրվել է 1994 թվականին)[6], անասնաբուժական ինստիտուտ և ուսումնական այլ հաստատություններ։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յայա Տուրե՝ «Մանչեսթր Սիթի» ակումբի, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի հավաքականի խաղացող։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://news.abidjan.net/articles/480701/monographie-du-departement-de-bouake
- ↑ Ivory Coast. Major Cities — Citypopulation.de.
- ↑ БУАКЕ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ GeoHive - Cote d'Ivoire extended population statistics
- ↑ «Bouake, Cote D'Ivoire (Ivory Coast) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Bienvenue à l'Université de Bouaké» (ֆրանսերեն). Université de Bouaké. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Bouaké — Côte d’Ivoire Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Официальный сайт Вильнёв-сюр-Ло