[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Բերձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերձոր (այլ կիրառումներ)
Քաղաք
Բերձոր
Բերձոր քաղաքի համայնապատկերը, ետին պլանում երևում են Սյունիքի մարզը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, 11․08․2010թ․
ԵրկիրԱրցախ Արցախ/Ադրբեջան Ադրբեջան
Բարձր. ծովի մակ-ից889 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2058[1][Ն 1] մարդ (2018 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2022 թվականի օգոստոսի 25)[2]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2022 թվականի օգոստոսի)[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47732[Ն 2]
Ավտոմոբիլային կոդ41
Պաշտոնական կայք-
Բերձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Բերձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Բերձոր (Ադրբեջան)##
Բերձոր (Ադրբեջան)

Բերձոր, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[3][4][5]։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար[1][4][6][7][8]։

Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը[3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի վարչական կենտրոնը[9]։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո[10]։

2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են քաղաք[11]։

Քաղաքի հայկական անունը Բերձոր է[4]։ Առկա են տեղեկություններ, որ այն նախկինում ունեցել է հայկական Սարալանջ անունը[1][12]։ Ադրբեջանական Լաչին անունն այն ստացել է Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից 1923 թվականին[4]։ 1800-ական թվականների սկզբներին Բերձորի տարածքում անասնապահությամբ զբաղվող քրդական ցեղերի ներկայացուցիչները բնակավայրը սկսել են անվանել Աբդալյար կամ Աբդալլար[1][4]։

Մինչև 1800-ական թվականների վերջերը Բերձորի տարածքում և հարակից մոտակա վայրերում եղել են մի շարք հայկական բնակավայրեր, որոնց սկզբնական անունները գրեթե չեն պահպանվել։ Գյուղատեղիների վերածված վայրերը հետագայում այդտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից ստացել են քրդական ու թուրքական անուններ[1][4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձոր քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք և տարածվում է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա բլրալանջին։ Արևմուտքում սահմանակից է Քաշաթաղի շրջանի Սուս, Ներքին Սուս, հյուսիսում՝ Քարեգահ, հարավ-արևմուտքում՝ Աղանուս, հարավում՝ Ապարան, Աղավնո, հյուսիս-արևմուտքում՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն գյուղերին[1][3]։

Ունի 1670,4 հա տարածք, որից 351,95 հա-ը անտառային նշանակության հողեր են[3]։

Բերձորը Արցախի Հանրապետության հնագույն բնակավայրերից մեկն է։ Այդ մասին են վկայում քաղաքի տարածքում պահպանված հայկական պատմամշակութային շերտի հետքերը[1]։ Շրջակայքում գտնվող քարանձավներից հայտնաբերված սեպագիր արձանագրությունները վկայում են, որ այն եղել է Վանի թագավորության ժամանակաշրջանի՝ մ․թ․ա․ 9-ից 6-րդ դարերի բնակատեղի-բնակավայր[13]։ Մեծ Հայքի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ․թ․ 5-րդ դարը, Բերձորի տարածքը ընդգրկված է եղել Արցախ նահանգի Բերդաձոր գավառի մեջ[1]։

15-ից 17-րդ դարերում Բերձորի տարածքը եղել է Սեֆյան Պարսկաստանի ենթակա կիսանկախ Քաշաթաղի մելիքության կազմում։ Մելիքությունը տարածված էր Հագարի գետի երկայնքով, որի մելիքանիստ կենտրոնը ներկայիս Սյունիքի մարզի Խնածախ գյուղն էր[14]։ Քաշաթաղի մելիքությունը հիմնադրել է հայկական Պռոշյան իշխանական տոհմի ամենաերիտասարդ ճյուղի՝ Մելիք-Հայկազյանների ներկայացուցիչ Հայկազ 1-ինը[14]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության տիրապետության շրջանում տարածաշրջանի բնակավայրերը, այդ թվում՝ նաև Բերձորն ու հարակից գյուղերը սկսել են հայաթափվել, որոնց փոխարեն բնակություն են հաստատել թյուրք-քրդական ցեղերի ներկայացուցիչներ[4][15]։

Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բնակչությանը և հայկական պետականության սահմանները թուրք-թաթարական ուժերից պաշտպանելու նպատակով 1918 թվականի նոյեմբերի 20-ից 30-ն Անդրանիկ Օզանյանն իր զորաբանակով հաղթահարել է թուրք-թաթարական դիմադրությունն ու մտել Մարքիզ գյուղ, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Բերձոր[1][16]։

Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո Բերձոր բնակավայրը այլ տարածքների հետ միասին ընդգրկվեց Խորհրդային Միության Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում[1][4][16][17]։

1923 թվականի օգոստոսի 6-ից մինչև 1930 թվականը բնակավայրը հանդիսանում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում նորաստեղծ Կարմիր Քրդստան անունը ստացած վարչատարածքային միավորի կենտրոնը[1][4][17]։

1930 թվականին Բերձորը, որն այդ ժամանակ անվանվում էր Լաչին, դառնում է Խորհրդային Ադրբեջանի կազմում նորաստեղծ Լաչինի շրջանի վարչական կենտրոնը[1]։

Քանի որ Բերձորը գտնվում էր Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ճանապարհի մեջտեղում, ըստ ուսումնասիրողների, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, որպեսզի թույլ չտան 2 հայկական կազմավորումների միացումը, 1950-ական թվականներից սկսած սկսել են բնակավայրի ընդլայնում և լայնամասշտաբ շինարարություն, այլ վայրերից բերված ադրբեջանցիների բնակեցում։ Շուրջ 20 տարվա ընթացքում բնակավայրը մեծացել է 10 անգամ՝ ունենալով ադրբեջանական բնակչության թվաքանակի ակնհայտ գերազանցություն[1][4][6]։

Արցախյան ազատամարտ (1991-1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)

[խմբագրել | խմբագրել կոդը]

44-օրյա պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռակողմ համաձայնագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[18]

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Բերձոր քաղաքը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհն անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո[10][19]։

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուս խաղաղապահների կարգադրությամբ Բերձոր քաղաքի պետական հաստատությունների վրայից իջեցվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը[20]։

Բերձորի հանձնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Բերձոր քաղաքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[21][22]։

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձոր քաղաքի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականների վերջերից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Հայտնի է, որ խաշնարած քրդերն ու թուրքերն (որոնց հետագայում սկսել են կոչել ադրբեջանցիներ) իրենց տները կառուցել են հայկական պատմամշակութային հուշարձանների քարերով։ Այդ մասին են վկայում տների պատերից հայտնաբերված արձանագիր խաչքարերի կտորները[1][4]։

Բերձորի շրջակայքում առկա են բազմաթիվ հին գյուղատեղիներ[4]։

Արցախյան ազատամարտից հետո, երբ քաղաքն անցել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, սկսվել է հայկական մշակութային կառույցների, կոթողների շինարարություն[3][7][23][24][25]։

Սուրբ Համբարձման եկեղեցի, 15․08․2015թ․

1996 թվականին Բերձորում դեպի Շուշի քաղաք տանող ավտոճանապարհի աջ կողմում տեղադրվել է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի հոր՝ քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հեղինակած բազալտե արծվի քանդակը[26]։

Բերձոր քաղաքում է գտնվում Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշահամալիրը, որն իրենից ներկայացնում է բազալտե վեր խոյացող երեք ընդարձակ սյուն, որոնց ստորին մասերում փորագրված են զոհվածների անունները։ Մոտակայքում տեղադրվել են նաև խաչքարեր[27][28], որոնցից մեկի՝ հուշահամալիրի մուտքի ձախ կողմում տեղադրված խաչքարի հեղինակը քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանն է[26]։

1998 թվականին կառուցվել է հայկական առաքելական Սուրբ Համբարձման եկեղեցին[1][3]։

Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված պուրակում է տեղադրված Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշակոթողը, որի վրա փորագրված է նրա թևավոր խոսքը՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»[29]։

2010 թվականին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում տեղադրվել է բազալտե խաչքար ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի[30]։

2014 թվականին Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ Բերձորի ազատագրման 22-այմակի կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությունների ժամանակ դպրոցամերձ հատվածում՝ գլխավոր ավտոճանապարհի վրա, բացվել է «Մալաթիա» կամավորական ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի կիսանդրին[7][23]։

2016 թվականին Բերձորի Խաղաղության հրապարակում բացվել էր «Մեր լեռների պես» անվամբ հուշակոթողը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին։ Այն իրենից ներկայացնում է բազալտե մեծ քար վերևի հատվածում քանդակված զինվոր, որը խորհրդանշում է սահմանապահ հայ զինվորին[25][31]։

2019 թվականին Բերձոր քաղաքի շրջանային հիվանդանոցի շենքի բակում բացվել է բժիշկ Արցախ Բունիաթիանի կիսանդրին, որը 44-օրյա պատերազմից հետո հանվել է[24]։

Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակում է գտնվում նրան նվիրված հուշակոթողը, որն իրենից ներկայացնում է մեծ քար, որի վրա փորագրված է Ազգալդյանի թևավոր խոսքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ․․․»[32][32]։

2020 թվականի հուլիսի սկզբին Բերձորում տեղադրվել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի ամերիկահայ բարերար Նիք Քանյանի հիշատակին նվիրված հուշարձան[33]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1800-ական թվականների վերջերը Բերձորի տարածքում բնակվել են հայեր[4][15]։ Այնուհետև տարածաշրջան թյուրք-քրդական ցեղերի ներթափանցումով տեղի բնիկ բնակչությունը հեռացել է[1][4][15]։ Բերձորի տարածքում սկսել են անասնապահությամբ զբաղվել քրդական Ճելոյա կոչվող ցեղի ներկայացուցիչները, որոնք հետագայում հաստատվել են բնակավայրի տարածքում[4][34]։ Հայերի հեռանալուց և քրդերի հաստատվելուց հետո՝ մինչև 1950-ական թվականները, բնակավայրը եղել է փոքրիկ գյուղ։ Հայտնի է, որ 1914 թվականին այնտեղ ապրել են 124 քուրդ, ովքեր խոսում էին թուրքերեն[4][35]։

Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո բնակչությունը սկսել է աճել և ունեցել է էթնիկ բազմազանություն՝ ադրբեջանցիներ, քրդեր, հայերր, ռուսներ, ուկրաինացիներ և այլն։ 1950-ական թվականներից քաղաքի բնակչության կազմում ադրբեջանցիների կտրուկ աճը և այլ էթնիկ խմբերի թվաքանակի նվազումը պայմանավորված է եղել Խորհրդային Ադրբեջանի այլ վայրերից ադրբեջանցիների մասսայական վերաբնակեցմամբ[4][6]։ Ստորև ներկայացված է խորհրդային տարիներին Բերձորի բնակչության թվաքանակի փոփոխությունն ըստ էթնիկ կազմի և տարիների՝

Մարդահամարի տարի 1926[36] 1939[37] 1959[38][39] 1970[40] 1979[41] 1989[42]
ադրբեջանցիներ[Ն 4] 164 (37,7%) 858 (80,7 %) 2 202 (94,5 %) 4 740 (95,0 %) 6 019 (99,1 %) -
քրդեր 110 (25,3%) տվյալներ չկան տվյալներ չկան 3 4 -
հայեր 66 (15,2%) 123 (11,6 %) 100 (4,3 %) 55 (1,1 %) 19 (0,3 %) -
ռուսներ և ուկրաինացիներ 75 (18,5%) 75 (7,1 %) 23 (1,0 %) 134 (2,7 %) 10 (0,2 %) -
այլ 7 (1,6%) 7 (0,6 %) 2 (0,2 %) 15 (1,2 %) 25 (0,4 %) -
ընդամենը 435 1 063 2 329 4 990 6 073 7 829

Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Բերձորի ազատագրման ռազմագործողությունից հետո քաղաքում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։

1992 թվականին Բերձորի ազատագրումից հետո քաղաքի բնակչության էթնիկ կազմը հայեր են[43]։ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը (մինչև Բերձորի հանձնումը) նույնպես հայեր էին բնակվում[44]։ Բերձոր քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի 1996 2005 2008 2009 2010 2015 2018 2021 2021
Բնակիչ -
(150 տուն)[4]
2247[43][45] 2013[46] 1788[46] 1656[1][46] 2061
(597 տուն)[3]
2058
(456 տուն)[1]
≈200
(≈60 տուն)[44]
160[47]

Համայնքային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերձոր քաղաքի մուտքն ազդարարող ճանապարհային նշան, 11․08․2010թ․

Բերձոր քաղաքն ունի համայնքի կարգավիճակ և քաղաքի կարգավիճակով միաժամանակ հանդիսանում է համայնք[3]։ Բերձոր քաղաքը Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է[3]։

Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը Բերձորում գործում էր քաղաքապետարանը և պետական համակարգի այլ ինստիտուտներ, բուժհաստատություններ, տարբեր ուղղվածության դպրոցներ, այդ թվում՝ միջնակարգ, գիշերօթիկ, երաժշտական, մարզական, պետական մանկապարտեզ, բազմաթիվ արտադրական և առևտրային կենտրոններ ու բանկեր[1][3]։

Բերձորում էր գտնվում Քաշաթաղի երկրագիտական թանգարանը, որը բացվել էր 1996 թվականին[1][4][28]։

Բերձորում առկա են մի շարք զբոսայգիներ և հրապարակներ, այդ թվում՝ Խաղաղության հրապարակը[7], Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից հիմնադրված Մոնթե Մելքոնյանի անվան պուրակը[29][48], «Երկրապահ կամավորականների միություն» կազմակերպության կողմից հիմնադրված պուրակը[7][24][31], Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված այգին, Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը, Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակը[32][49], Դուշման Վարդանի անվան պուրակը[50], Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի պուրակը, Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակի պուրակը։

Քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացած էին։ Ճանապարհները մեծամասամբ ասֆալտապատ էին, մասսամբ՝ բնահողային ու խճապատ։ Առկա էր Երևան-Բերձոր, Ստեփանակերտ-Բերձոր, Կովսական-Բերձոր և այլ ուղղություններով ավտոբուսային երթուղիներ[3]։

Մինչև 2020 թվականի դեկտեմբեր քաղաքի ջրամատակարարումն իրականացվում էր կենտրոնացված համակարգի միջոցով։ Քաղաքն ապահովված էր էլեկտրաէներգիայով և գազամատակարարմամբ[1][3]։ Առկա էր անխափան համացանց և հեռուստառադիոհեռարձակում[1][3]։

Բերձորի կրթական համակարգը զարգացած էր։ Գործում էր երկու միջնակարգ դպրոց, ինչպես նաև մասնագիտական ուղղվածության դպրոցական հաստատություններ[1][3][48]։

Քաղաքում 1-ին անգամ ուսումնական տարին սկսվել է 1994 թվականին, երբ նորաստեղծ թիվ 1 միջնակարգ դպրոցում սեպտեմբերին դասի գնացին 35 աշակերտ, որոնց դասավանդում էին 12 ուսուցիչ[1]։ 2009 թվականին այն անվանակոչվել է հայ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով[1][27]։ 2015-2016 թվականների ուսումնական տարում Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորում էին 197 աշակերտ, որոնց դասավանդում էին 27 ուսուցիչներ[1]։ Տարբեր տարիներին դպրոցի աշակերտները Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ինտելեկտուալ, մշակութային, մարզական օլիմպիադաներում, մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների[1]։ Դպրոցի տնօրեններ են եղել Անդրանիկ Երվանդյանը, Ալբերտ Մխիթարյանը, Դավիթ Դավթյանը, Արմեն Շահինյանը, Անահիտ Քոսակյանը[1]։

1996 թվականին Բերձորում սկսում է գործել թիվ 2 միջնակարգ դպրոցը, որն անվանվեց «Մալաթիա» կամավորական ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի պատվին[1][7][25][31]։ Առաջին ուսումնական տարում դպրոցում սովորում էր 52 աշակերտ, որոնց դասավանդում էին 18 ուսուցիչ[1]։ 2015-2016 թվականների ուսումնական տարում դպրոց էին հաճախում 182 աշակերտ, որոնց դասավանդում էին 26 ուսուցիչներ[1]։ Դպրոցի տնօրեններ են եղել Ժ․Հակոբյանը, Հ․Հակոբյանը, Հ․Արզանյանը[1]։

2015 թվականի դրությամբ քաղաքում գործում էին նաև Քաշաթաղի շրջանային Բերձորի երաժշտական դպրոցը, Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը, գիշերօթիկ դպրոցը[1][3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Բերձորի բնակչությունը հիմնականում աշխատում էր տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում էր գյուղատնտեսությամբ` հողագործությամբ և անասնապահությամբ[1][3]։ Քաղաքի 1670,4 հա ընդհանուր տարածքից 809,2 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[3]։

Բերձորի տարածքում առկա են քրոմի և պղնձի հանքային պաշարներ[3]։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը Բերձոր քաղաքի առողջապահական ոլորտը զարգացած էր․ գործում էր շրջանային հիվանդանոցը, բազմաթիվ մասնագիտացված բուժհաստատություններ[3][24]։

2019 թվականին վերակառուցման էր հանձնվել Բերձորի շրջանային հիվանդանոցի նոր շենքը, որը կրում էր հաստատության հիմնադիր բժիշկ Արցախ Բունիաթյանի անունը[24]։

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը հայաթափվել է, իսկ քաղաքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
  2. Բերձորում քաղաքային հեռախոսային ցանցը չի գործում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը հայաթափվել է, իսկ քաղաքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
  3. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով Բերձոր քաղաքն անցավ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո, որի հետևանքով բնակավայրի բնակչության մեծ մասը հեռացավ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ տարհանվեցին, այդ թվում՝ Վահան Զատիկյանին նվիրված հուշարձանի կիսանդրին։
  4. 1926 թվականի մարդահամարի տվյալներում ադրբեջանցիները նշված են որպես թուրքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թվական
  2. 2,0 2,1 2,2 «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը», (արխիվացված 07․08․2022թ․)։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
  5. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 Սամվել Կարապետյան, Ինչպես էին յուրացվում հայկական հողերը (Լաչին քաղաքի օրինակով), «Ազատամարտ» շաբաթաթերթ, 1994, N 43, էջ 13։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Լաչինի՝ պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձն է» հոդված a1plus.am կայքում, (արխիվացված 26․06․2026 թ․)։
  8. «Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին» հոդված hayaliq.com կայքում, (արխիվացված 27․06․2026 թ․)։
  9. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  10. 10,0 10,1 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
  11. «Ալիևին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո» հոդված hraparak.am, (արխիվացված 26․08․2022թ․):
  12. Մկրտչյան Շ․, «Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա», Երևան, 1996 թվական, էջ 61։
  13. А. Е. Мовсисян (2016). «Поврежденная клинопись пещеры Бердзор». Спелеология и спелеология. Ереванский государственный университет: 248–249.(ռուս.)
  14. 14,0 14,1 Карагезян А. К локализации гавара Кашатаг // Вестн. обществ. наук АН АрмССР. 1987. № 1. С. 44—45.(ռուս.)
  15. 15,0 15,1 15,2 Մակար Բարխուդարեան, «Արցախ», Բագու, 1895 թուական։
  16. 16,0 16,1 Վահրամ Բալայան, «Շուշի», Հայաստան, «Զանգակ» հրատարակչություն, 2017 թվական, ISBN 978-9939-68-547-2:
  17. 17,0 17,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան», հատոր VI, Բաքու, 1982, Էջ 173։(ադրբ.)
  18. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  19. "Заявление Президента Российской Федерации", (արխիվացված 10․05․2022թ․).(ռուս.)
  20. «Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  21. «Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  22. ««Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին» հոդված artsakh.news կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  23. 23,0 23,1 «Զատիկյանի կիսադրու բացումը Բերձորում.Քաշաթաղի հայացումն անշրջելի է» հոդված newsmedia.am կայքում, (արխիվացված 19․06․2022 թ․)։
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 «Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․), տպագրված «Առավոտ» օրաթերթ 04.12.2020 թ․։
  25. 25,0 25,1 25,2 «ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված՝ Բերձորում հուշակոթող է բացվել» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  26. 26,0 26,1 «Երվանդ Կարապետյան․ Մուլտո» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  27. 27,0 27,1 «Բերձորում ևս մեծ շուքով նշել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  28. 28,0 28,1 «Հանդիսավորությամբ նշվեց Բերձորի ազատագրման 27-րդ տարեդարձը» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  29. 29,0 29,1 «Մոնթեի ոգին անմահ է» հոդված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի hhpress.am կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  30. «Կանգուն ինչպես մեր լեռները» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  31. 31,0 31,1 31,2 «Կանգուն ինչպես մեր լեռները» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  32. 32,0 32,1 32,2 «Սա Հայաստան է, և վերջ․․․» հոդված Երևանի պետական համալսարանի ysu.am կայքում, (արխիվացված26․06․2022 թ․)։
  33. «Բերձորում ամերիկահայ բարերարի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  34. Ամինե Ավդալ, «Անդրկովկասյան քրդերի կենցաղը», Երեւան, 1957, Էջ 13։
  35. "Кавказский Календарь на 1915 г.", Тифлис 1914, Էջ 82։(ռուս.)
  36. Национальный состав населения Курдистанского уезда 1926 г., (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  37. Этнокавказ. Национальный состав населения Лачинского района по переписи 1939 года, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  38. Этнокавказ. Национальный состав населения Лачинского района по переписи 1959 года, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  39. Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  40. Этнокавказ. Национальный состав населения Лачинского района по переписи 1970 года, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  41. Этнокавказ. Национальный состав населения Лачинского района по переписи 1979 года, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  42. Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, (արխիվացված 19․06․2022 թ․).(ռուս.)
  43. 43,0 43,1 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամարի տվյալներ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից, (արխիվացված 18․06․2022 թ․)։
  44. 44,0 44,1 «Պատերազմից շուրջ մեկ տարի անց անորոշ է Լաչինի միջանցքի երեք հայկական համայնքների ճակատագիրը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 19․06․2022 թ․)։
  45. Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի վիճակագրական տեղեկություններ pop-stat.mashke.org կայքում։
  46. 46,0 46,1 46,2 «Արցախի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  47. «160 մարդ, վարչակազմի երկու աշխատակից, քաղաքապետ, փոքր բուժկետ, մի բուժքույր. Բերձորն այսօր. Բացառիկ մանրամասներ» հոդված iravunk.com կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  48. 48,0 48,1 «Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 26․06․2022 թ․)։
  49. «Արցախյան այցը նվիրված էր Լեոնիդ Ազգալդյանին» հոդված Երևանի պետական համալսարանի ysu.am կայքում, (արխիվացված26․06․2022 թ․)։
  50. «Արցախում Իրականացվեց Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված ծրագիրը» հոդված Երևանի պետական համալսարանի ysu.am կայքում, (արխիվացված26․06․2022 թ․)։