Արաալ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Արաալ | |||||
Arahal | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Սևիլյա | ||||
Մակերես | 201.9 կմ² | ||||
ԲԾՄ | 117 մ | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | ▲19 491 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 41600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SE | ||||
Պաշտոնական կայք | arahal.es | ||||
| |||||
Արաալ (իսպ.՝ Arahal), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Սևիլյա պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Տարածքը կազմում է 201,9 կմ2։ Բնակչությունը՝ 19 335 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է նախքան Հռոմեական կայսրությունը և Հռոմեական իշխանության ժամանակ կոչվել է Կալուկուլա։ 1248 թվականի հուլիսի 22-ին Ֆեռնանդո III-ը գրավեց քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ուներ 2 օր անց Մորոն դե Ֆրոնտերա քաղաքի գրավման համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաալի կլիման միջերկրածովային է, որին բնորոշ է շոգ և չոր ամառը։ Մյուս կողմից, ձմեռը մեղմ է և խոնավ։
Ամենաբարձր ջերմաստիճանը, որը պաշտոնապես գրանցվել է, եղել է 1995 թվականի հուլիսի 23-ին և կազմել է 49 °C՝ ըստ Անդալուսիայի վիճակագրական ընկերության տվյալների։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաալի բնակիչների թիվը 2000-2013 թվականներին․
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
18 501 | 18 444 | 18 473 | 18 568 | 18 588 | 18 655 | 18 861 | 30 569 | 19 150 | 19 248 | 19 335 | 19 382 | 19 513 | 19 536 |
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակահատված | Քաղաքապետ | Քաղաքական կուսակցություն |
1983–1987 | Մանուել Բրավո Գարսիա | Սոցիալ-աշխատավորական կուսակցություն |
1987–1991 | Մանուել Բրավո Գարսիա | Սոցիալ-աշխատավորական կուսակցություն |
1991–1995 | Խոսե Ֆ․ Գագո Բոորկես | Միացյալ ձախեր |
1995–1999 | Ֆրանսիսկո Խիմենես Օլիվա | Սոցիալ-աշխատավորական կուսակցություն |
1999–2003 | Տոմաս Գիսադո/Մանուել Բրենես | Արաալի անկախ կուսակցություն |
2003–2007 | Միգել Մանաուտե Ումանես | Սոցիալ-աշխատավորական կուսակցություն |
2007–2011 | Միգել Անխել Մարկես Գոնսալես | Միացյալ ձախեր |
2011– | Միգել Անխել Մարկես Գոնսալես | Միացյալ ձախեր |
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաալում կան մի քանի հուշարձաններ՝
- Վերա Կրուս
- Սուրբ Ռոկե
- Միսերիկորդիայի Սանտո Կրիստո
- Սանտա Մարիա Մագդալենայի նոր դասականության ոճի տաճարը, որը համարվում է Արաալի ամենահին տաճարը։
- Սան Անտոնիոյի էրմիտաժ
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուան Մունյոս ի Պերալտա (Ֆելիպե II-ի անձնական բժիշկ)
- Բեատո Խուան դե Պրադո կամ Խուան դել Արաալ (Սան Ռոկեի պահապաններից, ով նահատակվել է՝ չհրաժարվելով իր հավատից)
- Պեդրո Չամիսո (16-րդ դարի արկածախնդիր)
- Մանոլո Խիմենես Խիմենես (նախկին ֆուտբոլիստ)
- Ֆեռնանդո Վեգա (ֆուտբոլիստ)
- Դենի Տոռես Բաենա (մոտոքրոս, սուպերքրոս և ֆրիսթայլ մոտոցիկլավար)
- Իսրայել Ռոդրիգես (վոլեյբոլիստ, Իսպանիայի ազգային հավաքականի անդամ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք
- Arahal en Red Արխիվացված 2018-12-31 Wayback Machine
- Web independiente de noticias de Arahal Արխիվացված 2008-02-15 Wayback Machine
- Arahal
- Información de Arahal Արխիվացված 2008-02-28 Wayback Machine
- Web oficial del club balonmano Arahal Արխիվացված 2014-12-16 Wayback Machine
- Estadísticas de la Junta de Andalucía sobre Arahal
- Callejero de Arahal
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաալ» հոդվածին։ |
|