[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Աստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Աստի
իտալ.՝ Asti
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԱստի
Մակերես151,31 կմ²
ԲԾՄ123±1 մետր
Բնակչություն73 421 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0141
Փոստային դասիչ14100
Ավտոմոբիլային կոդAT
Պաշտոնական կայքcomune.asti.it
Աստի (Իտալիա)##
Աստի (Իտալիա)

Աստի (իտալ.՝ Asti, լատին․՝ Hasta Pompeia), քաղաք իտալական Պիեմոնտ մարզում[2], Տանարո գետի վրա, Տուրինից 55 կմ արևելք։ Վարչական կենտրոն Աստին, ամենամյա պալիոյի (ձիավազք) անցկացման վայր է։ Սեքունդ Աստիացին համարվում է քաղաքը հովանավորող սուրբը։ Քաղաքի տոնը նշվում է մայիսի առաջին երեքշաբթին։

Հին հռոմեացիները մ.թ.ա. 127 թվականին Լիգուրիական բնակավայրում հիմնադրում են ռազմական ճամբար՝ Colonia, որին նաև ասում էին Hasta, որը պետք է պաշտմաներ Հռոմից Գալլիա տանող ճանապարհը։ Ազգերի մեծ տեղափոխության ժամանակ քաղաքը մի անգամ չէ, որ առաջինն է ընդունել օտարերկրացիների ռազմական հարվածները։ Լոմբարդները բաժանեցին Իտալիայի հարավը 36 մասերի, որոնց կենտրոնը դարձրին Աստին։

Կարոլինգների օրոք իշխանությունն անցել էր տեղի եպիսկոպոսների ձեռքը։ 11-րդ դարում զինված կռիվ սկսվեց Օտտոն եպիսկոպոսի և Ադելաիդա Սուզսկա թագուհու միջև։ 1155 թվականին նրանց թշմանի Ֆրիդրիխ Բարբարոսսան վառեց քաղաքը, որը միացել էր լոմբարդներին։ Այդ ժամանակներից սկսած Աստիի բնակիչները, որոնք ղեկավարում էին քաղաքը ինքնուրույն, հմտորեն հավասարակշռություն էին պահում կայսեր, Հռոմի Պապի և գենուեզսցիների միջև։

13-րդ դարում քաղաքը կռվի դուր եկավ Միլանի, Ալբայի, Ալլեսանդրիայի, Սավոյսկական դինաստիայի դեմ Պիեմոնտի առևտրում առաջատար լինելու համար։ Այդ դարի կեսերին Ալբան ընկավ Աստիի քաղաքական ազդեցության տակ, իսկ Տուրինն ու Կյերին՝ առևտրական։ Կառլ Անժույացին սավոյսկական իշխանի կողմնակիցն էր։

1314 թվականին քաղաքի Սոլարոյի բանկիրները հանձնեցին քաղաքի իշխանությունը նեապոլիտանական թագին։ 1139-1342 թվականներին իշխանությունը կարճ ժամանակով վերականգնվեց, որից հետո աստինցիները ընկան միլանական Վիսկոնտիների ձեռքի տակ։ Մինչև իտալական պատերազմները քաղաքը մնում էր ֆրանսիական անկլավը Իտալիայում։

Կամբրեական հաշտության պայմանագրով (1530) ֆրանսիացիները զիջեցին Աստիի իշխանությունը Կարլ V, որը թողեց կառավարումը Շարլ դե Լաննուային։ Վերջինի մահից հետո Աստին դարձավ Բեատրիսա Պորտուգալսկայի օժիտը, որը հետագայում դարձավ Կարլ Սավոյսկի կինը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարիամ Աստվածածանի վերափոխման տաճարը (1309—1348)- Իտալիայի հարավում գտնվող ամենամեծ գոթիական շինություններից մեկը։
  • Բազմաթիվ միջնադարյան լամբորդների հուշարձաններ, այդ թվում Տրայանի աշտարակը (XIII դար), Սան-Պյետրոն (X դար), գոթիական Սան-Սեկոնդո եկեղեցին, որն ունի ավելի մեշ զանգակատուն։
  • Վերածննդի պալատներ և եկեղեցիներ, այդ թվում՝ պալացցո Ալֆյերին, որտեղ ծնվել է դրամատուրգ Վիտտորիո Ալֆյերին։
Աստի քաղաքի համայնապատկերը
Աստի քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Asti)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստի» հոդվածին։