Անդենես
Բնակավայր | ||
---|---|---|
Անդենես | ||
նորվ.՝ Andenes | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Աննյոյ | |
Մակերես | 1,76 կմ², 1,72 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | ▲2535 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 8480 | |
Պաշտոնական կայք | andoy.net | |
| ||
Անդենես (նորվ.՝ Andenes ), քաղաք և նախկին համայնք Վեսթերոլեն գավառում, որը գտնվում է Նուռլան կոմսությունում՝ Նորվեգիայում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 2708 մարդ՝ ըստ 2015 թվականին մարդահամարի տվյալների։
Անդենեսը հեռացվել է Դվերբենգի համայնքի կազմից 1924 թվականի հունվարի 1-ին։ իսկ 1964 թվականի հունվարի 1-ին Անդենեսի, Դվերբերգի և Բյորնսկինի ձուլման հետևանքով ստեղծվեց նոր համայնք՝ Աննյոյ անունով։
Անդենեսը Անյոյ կղզու և Նուռլան կոմսության ամենահյուսիսային բնակավայրն է համարվում։ Արևելքում գտնվում է Սենյա կղզին իսկ արևմուտքում Անտլանտյան օվկիանոսն է։ Տեղացիները քաղաքն անվանում են «Nordlyskommunen»(Բևեռափայլի համայնք)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիննորվեգական լեզվով Անդարնես (Andarnes) (սկզբնական *Ամդարնես (*Amdarnes)) բառից է առաջացել։ Անվանման առաջին հատվածը Էմդ (Ömd) սեռական հոլովից է առաջել (Աննյոյի կղզու հին անվանումը), իսկ վերջին մասնիկը՝ nes հրվանդան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդենեսը երկաթի դարում արդեն իսկ կարևոր ձկնորսական գյուղ էր համարվում։ XX դարի սկզբին դարձավ ամենամեծ ձկնորսական նավահանգիստներից մեկը Նորվեգիայում։
Քաղաքը առանձին համայնք էր 1924-ից 1964 թվականներին։ Այդ ժամանակ դեռ Անդենեսը, Դվերբեգն ո Բյորնշինը միացված չէին Աննյոյի համայնքին։ Անդենեսում է այսօր գտնվում համայնքի ղեկավարի գրասենյակը, ինչպես նաև քաղաքն համարվում է համայնքային կենտրոն։ 1980-ականների սկսբներին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 3,770, որը դարձնում էր Վեսթերոլենի ամենաբնակեցված բնակավայրը։
Օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայան կառուցելու որոշումն ընդունվել է 1952 թվականին։ Ֆինանսավորման առյուծի բաժինը հատկացրեց ՆԱՏՕ-ն։ Այսօր աէրոդրոմը գտնվում է Հյոյնեսի և Անդենեսի միջև։ Առաջին վայրէջքն այստեղ իրականացվել է Նորվեգիայի թագավորական օդային ուժերի Douglas DC-3 ինքնաթիռով 1954 թվականի սեպտեմբերի 17-ին։
1961 թվականին այստեղ բերվեց 333-չրդ էսկադրոնը Սոլի օդանավակայանից, որտեղ հիմնականում Grumman HU-16 Albatross ինքնաթիռներ էին։ 1969 թվականին փախարինվեցին նոր Lockheed P-3 Orion ինքնաթիռներով։ 1989 թվականին էլ սրանք փոխարինվեցին P-3B-ով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղաբաշխված է հյուսիսային բևեռային շրջագծից ավելի քան 300 կմ հյուսիս։ Այստեղ բևեռային ցերեկը ձգվում է մայիսի 19-ից մինչև հուլիսի 25-ը։ Իսկ նոյոմբերի 25-ից մինչև հունվարի 28-ը արևը հորիզոնից ներքև է գտնվում։
ԶԼՄ, մշակույթ և զվարճանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդենեսում լույս է տեսնում տեղական «Andøyposten» թերթը։
Ամեն տարի քաղաքում անց է կացվում ռոք փառատոն՝ «Rock mot Rus» Արխիվացված 2004-12-12 Wayback Machine (ռոքն ընդդեմ թմրանյութերի) խորագրով։ Այս փառատոնին ելույթ են ունենում երիտասարդ ռոք խմբերը։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Սթենվոլ (Tom Stenvoll), Սթաբեկը ներկայացնող ֆուտբոլիստ
- Դավիդ Պեդերսեն (David Pedersen), երգիչ
- Քրիսթիան և Ռոգեր Ադոլֆսեն (Kristian & Roger Adolfsen), «Norlandia Hotels» հյուրանոցային ցանցի ղեկավարներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2007-03-10 Wayback Machine
- Веб-съёмка гавани Анденеса Արխիվացված 2007-03-10 Wayback Machine
- Официальный сайт Whalesafari
- Перелёты в или из Анденеса Արխիվացված 2007-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդենես» հոդվածին։ |
|