Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմիս
|
---|
|
Տեսակ | տիտաններ |
---|
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
---|
Սեռ | իգական |
---|
Հունական գրաձև | Θέμις |
---|
Երևի համընկնում է | Յուստիցիա |
---|
Հայր | Ուրանոս |
---|
Մայր | Գեա |
---|
Քույր | Փեբե |
---|
Քույր/Եղբայր | Հռեա[1], Հապետոս, Կրոնոս, Հիպերիոն, Թեյա, Օվկիանոս և Տեթիս |
---|
Ամուսին | Զևս |
---|
Զավակներ | Հորաներ, Էպիմեթևս, Պրոմեթևս, Հեսպերիդներ, Մենետիոս, Ադրաստեա, Էյրենե, Դիկե, Եվնոմիա, Աստրաիա, Կլոթո[2][3], Լախեսիս[2][3], Ատրոպե[2][3], Themides?, Dysis?, Auxo?, Թալլո, Arctus?, Կարպո և Acme? |
---|
Ասպարեզ | արդարություն և արդարադատություն |
---|
Themis Վիքիպահեստում |
Թեմիս (Ֆեմիդա,հին հունարեն՝ Θέμις, տիտանուհի), Զևսի կինը, Հորաների և Մոյրաների մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը, որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ[4]։
Թեմիսին պատկերում են աչքերը կապած, ինչը խորհրդանշում է անաչառություն[5], մի ձեռքում կշեռք, մյուսում՝ սուր պահած[6]։ Ադպիսի տարածված պատկերը նա ստացել է հռոմեացիների կողմից՝ փոխառված հունացիների Յուստիցիայի կերպարի տեսքը։ Հռոմեացիները նրա ձեռքին առատության եղջյուրի[7][8] փոխարեն սուր են դրել, իսկ աչքերի կապանքները նա ուներ սկզբնապես[9], այսինքն նա պատկերվում էր կշեռքով և առատության եղջյուրով[10]։
Կշեռքը չափի և արդարության հնագույն խորհրդանիշն է։ Կշեռքի վրա արդարադատությունը կշռադատում է բարին և չարը, արարքները, կատարյալ մահկանացուներին։ Մարդկանց հետմահու ճակատագիրը կախված է եղել այն բանից՝ թե որքան էր կշռում գավաթը։ Թեմիսի ձեռքի առատության եղջյուրը հատուցման խորհրդանիշն է[9]։
-
Թեմիսը
պիթիայի դերում գուշակում է Էգեյի կյանքը։ Մ․ թ․ ա․ 440–430 թթ․
-
-
Թեմիսը ռուս նկարչի «Կյանք և դատ» հանդեսից
1916 թ․
-
Թեմիսի տոհմածառը
[11]
- ↑ Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
- ↑ 2,0 2,1 2,2 Hesiod 904 // Θεογονία — 0700.
- ↑ 3,0 3,1 3,2 Любкер Ф. Μοῖρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878—879.
- ↑ Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 93։
- ↑ Фемида Արխիվացված 2014-03-23 Wayback Machine // Атеистический словарь / Под общ. ред. М. П. Новикова.- М.: Политиздат, 1986 г.
- ↑ Фемида — Толковый словарь Ефремовой — Энциклопедии & Словари
- ↑ Любкер, 1885
- ↑ Фемида
- ↑ 9,0 9,1 «Фемида и атрибуты правосудия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- ↑ Фемида — Энциклопедия мифологии — Энциклопедии & Словари
- ↑ Hesiod, Theogony 132–138, 337–411, 453–520, 901–906, 915–920; Caldwell, pp. 8–11, tables 11–14.
- ↑ Although usually the daughter of Hyperion and Theia, as in Hesiod, Theogony 371–374, in the Homeric Hymn to Hermes (4), 99–100, Selene is instead made the daughter of Pallas the son of Megamedes.
- ↑ According to Hesiod, Theogony 507–511, Clymene, one of the Oceanids, the daughters of Oceanus and Tethys, at Hesiod, Theogony 351, was the mother by Iapetus of Atlas, Menoetius, Prometheus, and Epimetheus, while according to Apollodorus, 1.2.3, another Oceanid, Asia was their mother by Iapetus.
- ↑ According to Plato, Critias, 113d–114a, Atlas was the son of Poseidon and the mortal Cleito.
- ↑ In Aeschylus, Prometheus Bound 18, 211, 873 (Sommerstein, pp. 444–445 n. 2, 446–447 n. 24, 538–539 n. 113) Prometheus is made to be the son of Themis.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 167)։
|