[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Էցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էցի
Ötzi
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 3375 և ոչ ուշ քան մ. թ. ա. 3150
ԾննդավայրՎելտուրնո, Բոլցանո, Իտալիա
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 3359 և ոչ ուշ քան մ. թ. ա. 3105
Մահվան վայրTisenjoch
ԳերեզմանSouth Tyrol Museum of Archaeology
Կայքiceman.it/en
iceman.it/de
iceman.it
 Ötzi Վիքիպահեստում
Էցիի հայտնաբերման վայրը նշված է կարմիր կետով

Էցի (գերմ.՝ Ötzi, հանդիպում են նաև Էտցի և Օտցի տարբերակները), Պղնձի դարի մարդու սառած մումիա, որը հայտնաբերվել է 1991 թվականին Տիրոլի Էցտալյան Ալպերի Հաուսլյաբոխ թամբարդում (գերմ.՝ Hauslabjoch)՝ Սիմիլաուն (գերմ.՝ Similaun) սարի մոտ[1]՝ 3200 մետր բարձրության վրա, սառույցի հալվելու արդյունքում։ Ռադիոածխածնային վերլուծության արդյունքում մումիայի տարիքը որոշվել է մոտավորապես 5300 տարեկան[1]։

Ավստրիայում մումիային անվանում են Էցի (ըստ գտնվելու վայրի), իսկ Իտալիայում նա հայտնի է որպես Սիմիլաունյան մարդ և Տիրոլյան սառցե մարդ[2]։

Եվրոպայում հայտնաբերված մարդու ամենահին մումիան է։ 2011 թվականի հոկտեմբերին գիտնականները հայտարարել են, որ վերծանել են Էցիի գենոմը[3]։

Գտածոյի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի սեպտեմբերի 19-ին Էցիին հայտնաբերել են Նյուրենբերգցի երկու զբոսաշրջիկ՝ Հելմուտ և Էրիկա Սիմոնները։ Մումիան լավ էր պահպանվել քանի որ սառույցի մեջ էր։ Առանց հնէաբանական գործիքների մումիան սառույցից ազատելու ժամանակ (սառցատապարով և հետահար մուրճով) վնասվել է մումիայի ազդրը, բացի այդ ներկաները, որպես հուշաիր, մումիայի շորից կտորներ են վերցրել։

Հետագայում մարմինը հանձնվել է Ինսբրուք քաղաքի դիահերձարան, որտել էլ որոշվել է նրա իրական տարիքը։

Մումիան հայտնաբերելուց հետո խոսակցություններ են գնացել, որ նա հայտնաբերվել է իտալական տարածքում, այլ ոչ ավստրիական, ինչպես շրջանառվում էր սկզբում։ Իտալիայի և Ավստրիայի սահմանը հաստատվել է 1919 թվականին Սեն Ժերմենի պայմանագրով և անցնում է Ինտալ և Էչտալ հովիտների արանքով։ Տիզենյոխ հովտում սառցադաշտի ձյան շերտի պատճառով սահմանը դժվար էր որոշել։ Այդ պատճառով իշխանությունները 1991 թվականի հոկտեմբերի 2-ին սահմանի չափագրում են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մումիան հայտնաբերվել է Իտալիայի տարածքում Հարավային Տիրոլում, Ավստրիայի սահմանից 92,56 մ հեռու։ (46°46′44″ հս․ լ. 10°50′23″ ավ. ե.HGЯO).

Մումիան այդ պահին գտնվում էր ավստրիական Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանում (նախնադարյան հասարակության և վաղ պատմության ինստիտուտ)։ Հարվտիրոլյան իշխանությունները իրենց իրավունքներն են ներկայցրել, բայց թույլատրել են Ինսբրուքի համալսարանին ավարտել հետազոտությունը։

1998 թվականից Էցիի մումիան ցուցադրվում է Իտալիայի Բոլցանո քաղաքի Հարավտիրոլյան հնէաբանության թանգարանում։

Այժմ գտածոյի տեղում 4 մետրանոց բրգաձև հուշարձան է տեղադրված։

Անվան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումիայի անվանումը իշխանություններին բավական շատ դժվարություն է հարուցել։ Նման գտածոների պաշտոնական անվանման համար, որպես կանոն օգտագործում են անուններ, որոնք կապված են աշխարհագրական անուների հետ, որոնք նշված են պետությունների քարտեզներին։ Տվյալ դեպքում սա Հաուսլաբյոխ (գերմ.՝ Tisenjoch) էր, որը գտնվում էր գտածոյի վայրից 330 մ հեռու։ Առավել մոտ գտնվող Տիզենյոխը (գերմ.՝ Tisenjoch) պետական քարտեզների վրա չկա։ Մինչև իշխանությունները փորձում էին մումիայի համար ճիշտ անուն ընտրել, լրագրողները սենսացիոն գտածոյին իրենց հնարած անուններն էին տալիս։ Արդյունքում բազմաթիվ հոդվածներում մումիան ստացավ 500-ից ավել անուն և անվանում։ Նրանց մեջ կային՝ «Մարդ Հաուսլաբյոխից» (գերմ.՝ Mann vom Hauslabjoch), «Մարդ Տիզենյոխից» (գերմ.՝ Mann vom Tisenjoch), «Մարդ Սիմիլաունից» (գերմ.՝ Mann vom Similaun), «Սառցի միջի մարդ» (գերմ.՝ Mann im Eis)։ Վիեննացի լրագրող Կարլ Վենդլը (գերմ.՝ Karl Wendl) առաջինն էր, ով Վիեննայում տպագրվող իր «Arbeiter Zeitung» թերթում 1991 թվականի սեպտեմբերի 26-ին մումիային անվանեց Էցի, քանի որ գտածոն հայտնաբերվել էր Էցտալ հովտից ոչ հեռու։ Մումիային պաշտոնական անվանում է տվել հարավտիրոլյան կառավարությունը 1997 թվականի հուլիսի 2-ին։ Մումիան անվանվել է «Մարդը սառույցից» (գերմ.՝ Der Mann aus dem Eis, իտալ.՝ L'Uomo venuto dal ghiaccio

Դիակի հետազոտումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան Էցիին գտնելու վայրում
Հուշատախտակը

Մահվան պահին Էցիի հասակը մոտավորապես 165 սմ է եղել, քաշը՝ 50 կգ, տարիքը՝ 45-46 տարեկան։ Գտնված դիակը փաստացի կշռել է 38 կգ։ Մահվանից հետո դիակը անմիջապես ծածկած սառույցը կանգնեցրել է քայքայման պրոցեսը։ Փոշեհատիկների, փոշու և ատամների էմալի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Էցիի մանկությունը անցել է ներկայիս Վելտուրնո (գերմ.՝ Feldthurns, իտալ.՝ Velturno) գյուղի մոտակայքում, Բոլցանոյից հյուսիս, իսկ հետո ապրել է 50 կմ հյուսիս գտնվող հովիտներում։ Դիակի ուղիղ աղիքում գտնվել են թեփ, արմատների, մրգերի և քարայծի և եղջերվի մկանային հյուսվածքների մնացորդներ։ Էցին մահվանից առաջ սնվել է մոտավորապես ութ ժամ առաջ։ Մազերի մեջ հայտնաբերված պղնձի և կապարի բարձր տոկոսայնությունը, ենթադրում է, որ կապ է ունեցել պղնձի արտադրությանը։ Գիտնականները ենթադրում են, որ այս մարդը պատկանել է գյուղատնտեսությամբ զբաղվող ոչ մեծ ցեղի։ Աղիքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է մազագլուխ ճիճվի աղիքային պարազիտը (լատին․՝ Trichuris trichiura)։ Համակարգչային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Էցիի երեք կամ չորս կողը ճզմվել են մահվանից հետո։ Բացի այդ բացակայել է վերնամաշկը, որը սառույցի մեջ բնական մումիականացման արդյունք է[4]։ Առաջ են քաշվել վարկածներ, որ Էցին կարող է քուրմ եղած լինել կամ կախարդ։ Այս վարկածին կողմ է խոսում դիակի մոտ հայտնաբերված համայիլը, և այդ տարածքում ավստրիացի ազգագրագետ Հանս Հայդի գտած նախնադարյան սրբատեղին։ Ծնկի, ազդրի և կոնքի հետազոտության արդյունքում Քրիստոֆեր Ռաֆֆը եկել է այն եզրակացության, որ Էցին իր կյանքի ընթացքում շատ է քայլել բլրոտ տարածքներում։ Նման ակտիվությունը հատուկ է նաև Պղնձի դարի այլ եվրոպացիների։ Ռաֆֆը գտնում է, որ Էցին բարձրադիր շրջաններում հովիվ է եղել։

Գենետիկ հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մի խումբ գիտնականներ Էցիի գենոմը սեքվենացրել են[5]։ Պաթոլոգ անտոմիայի և դատական բժշկագիտության պրոֆեսոր Էդուարդ Էգատեր-Վիգլը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ էցիի Y-քրոմոսոմը վերաբերում է (G2-L91)[6] ենթակլադին, որը հետագայում վերափոխվել է G2a1b2 (PF3146) ենթակլադի։ Ներկա ժամանակներում այդ ենթակլադը քիչ հաճախականությամբ հանդիպում է Հարավային Եվրոպայում, հասնելով առավելագույն կենտրոնացման Սարդինիայի, Սիցիլիայի և Պիրենեյան թերակղզու առանձնացված բնակիչներին։

Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Էցին եղել է K1f-ի կրող[7] և չի կարող դասվել այսօր գոյություն ունեցող ուևէ ճյուղի (K1a, K1b կամ K1c)։ Նոր ենթախումբը, որ այսօր շատ նեղ տարածում ունի[8], պայմանականորեն կոչվել է K1ö, ըստ գերմաներեն Էցի անվան՝ «Ötzi»[9]: ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել աթերոսկլերոզի նախահակվածություն և ԴՆԹ բակտերիայի առկայություն, որը հնագույն մարդկանց շրջանում Էցին կդարձներ Լայմի հիվանդությամբ հայտնի մարդ[10], թեև հետագա ուսումնասիրությունները ցույց տվին, որ Borrelia burgdorferi-ի նույնականացումը հնարավոր է, որ սխալ է[11]։ Գիտնականները ավստրիական Տիրոլի 4000 տղամարդկանց ԴՆԹ համեմատական անալիզ են վերցրել։ Պարզվել է, որ նրանցից 19-ը Էցիի ազգականներն են[12]։ Դատական բժշկության ինստիտուտից Վալտեր Պարսոնը գտնում է, որ նույն, քիչ հանդիպող մուտացիան կարելի է հանդիպել Շվեյցարիայի և Իտալիայի հարևան շրջաններում։ Ըստ նրա, հետազոտողները շարունակում են իրենց աշխատանքը այդ երկրների գործընկերների հետ[13]։

Էցիի մարմնին հայտնաբերվել են 57 դաջվածք՝ կետերի, գծերի և խաչերի տեսքով։ Չորս գիծ գտնվում են ողնաշարից ձախ, մեկը աջից է և և երեքն էլ համապատասխանաբար ձախ սրնքաձկներին, աջ կրունկի և կոճի ներքին ու արտաքին մակերեսին են։ Աջ ծնկի ներքին կողմին և ձախ աքիլեսյան գարշապարի մոտ (Tendo calcaneus) խաչի տեսքով դաջվածք կա։ Ի տարբերություն ներկայիս դաջվածքների Էցիի դաջվածքները ասեղի միջոցով չեն արված, այլ փոքր կտրվածքների օգնությամբ, որոնք հետո մշակվել են փայտածուխով։ Էցիի մարմնին դաջվածքները այն հատվածներում են, որոնք հավանաբար ցավել են, և կարծիք կա, որ դաջվածքները հավանաբար ցավազրկման համար են արվել։ Ռենտգենի միջոցով հաստատվել է, որ Էցին հավանաբար տառապել է հոդաբորբով։ Որոշ գիտնականներ գտնում են որ մարմնի դաջվածքները կատարվել են տղամարդ դառնալու արարողակարգի ժամանակ։

Հագուստ և կոշիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աջ կոշիկի վերականգնումը՝ երեսը եղջերվի կաշի է, ներբանը՝ արջի, իսկ ներսից փափուկ խոտ։

Էցիի հագուստը շատ բարդ էր։ Նա հագել է գործած ծղոտից թիկնոց, և կաշվե վերարկու; գոտի, անդրավարտիք, ազդրակապ և մոքասիններ։ Սրանից բացի գտնվել է արջի մորթուց գլխարկ, որը կաշվե փոկ ուներ կզակի տակով անցկացնելու համար։ Անջրաթափանց լայն կոշիկները, ամենայն հավանականության ձյան վրա քայլելու համար են եղել։ Նրա ներբանների համար արջի կաշի է օգտագործվել, եղջերվի կաշի երեսի համար և քրծեն որպես քուղ։ Փափուկ խոտը փաթաթվել է ոտքի շուրջը և օգտագործվել որպես գուլպա։ Վերարկուն, գոտին և անդրավարտիքը կարված են եղել ջղերով, ամրացված կաշվի շերտերով։ Գոտուն ամրացված է եղել կաշվե տոպրակ՝ ամենաանհրաժեշտ իրերով՝ քերոց, գայլիկոն, կայծքար, ոսկրե բիզ և չոր սունկ, որը որպես աբեթ է օգտագործվել։ Բրիտանացի հնէաբան Ժակ Վուդը (Jacqui Wood) վարկած է առաջ քաշել, թե Էցիի մոքասինները ձյան վրա քայլելու հարմարանքի վերին մասն են եղել, մի հարմարանք, որը ենթադրվում էր, որ մեջքի պայուսակի հիմքն է։ Դա փայտե շրջանակ է, ծածկված կենդանու կաշվով։ Էցիի հագուստների ԴՆԹ միտաքոնդրիալ անալիզը ցույց է տվել, որ նրանց համար օգտագործվել է այծի, կովի, ոչխարի կաշիներ, գլխարկի համար գորշ արջի, իսկ կապարճի համար քարայծի կաշի[14]։

Էցիի հանդերձանքի մեջ մտել են կենիի պոչով պղնձե կացին (լատին․՝ Taxus), հացենու փայտից պոչով քարե դանակ (լատին․՝ Fraxinus), կապարճ 14 ոսկրե ծայրակալներով նետերով և բռնչենու (լատին․՝ Viburnum) ու հոնի (լատին․՝ Cornus) պոչերով, նաև 182 սմ երկարության կենու փայտից աղեղ, մրգեր և երկու կեչու կեղևից կողով։

Էցիի մոտ գտնվել են նաև երկու տեսակի աբեթենու տրցակներ։ Առաջինը կեչու աբեթենի (լատին․՝ Piptoporus betulinus), հակաբակտերիալ հատկություններով, և հավանաբար օգտագործվել է բուժական նպատակներով։ Երկրորդը՝ աբեթենի իսկական (լատին․՝ Fomes fomentarius), կազմել է կայծքարի մաս։ Աբեթի համար օգտագործվել են 10-ից ավելի բույսեր։ Էցիի մոտ հայտնաբերվել են քարե գործիքներ՝ քերիչ «պարզ» միակողմանի մշակմամբ, նետի մուստերյան ծայրակալներ, փայտե պոչով քարե դանակ «պրիզմաձև միջուկ»-ի ոճով մշակված, որոնք վերաբերում են հին քարի դարի տսրբեր շրջանների։ Բացի այդ Էցիի մոտ հայտնաբերվել է պղնձե կացին, նման հյուսիսային Իտալիայի Ռեմեդելլո մշակույթի թաղումներից գտածոներին։ Թվագրված է մ․թ․ա․ 2700 թվական։ Սրանք հին քարի դարին, միջին քարե դարին, նոր քարե դարին և պղնձի դարին հատուկ իրեր են և զարմանլի է, որ հայտնաբերվել են մեկ մարդու մոտ։

Պղնձե կացինի վերականգնում

Պղնձե կացինը նախնադարյան շրջանից պահպանված միակ լավ պահպանված պղնձե կացինն է։ Կացնի բերանը սեղանաձև է, երկարությունը 9,5 սմ, որի 99,7%-ը պղինձ է։ Խնամքով մշակված պոչը 60սմ երկարություն ունի և սարքած է կենիից, նրան կաշվի շերտերով ամրացրաց է բերանը։ Կացնի բերանին երևում են սրելու հետքեր։ Ըստ Միլանի համալսարանի դոկտոր Ջիլբերտ Արտիոլիի (Dr. Gilberto Artioli), Միլանի ր Տրիենտի ինստիտուտների աշխատանքային խմբերը ուսումնասիրել և համեմատել են տվյալ կացինը այդ շրջանի այլ կացինների հետ։ Արահ նեյտրոնների և ռենտգենոգրաֆիայի միջոցով ուսումնասիրելով կացինը և վերականգնել են կացինի ստեղծման պատմությունը։ Բյուրեղների տարբերությունը եզրահանգման առիթ է հանդիսանում, որ սրելուց կացնի հաստությունը փոխվել է։ Ենթադրվում է, որ մ․թ․ա․ 3000 թվականին պղնձե կացինը կարող էր պատկանել հասարակության կամ բարձր դիրք ունեցող անձանց կամ էլ զինվորներին։

Էցիին պատկանող ամենամեծ իրը 182 սմ երկարությամբ կենիի փայտից աղեղն էր։ Մշակման հետքերը ցույց են տալիս, որ իր ավարտուն չի եղել, բայց գտածոն լավ պատկերացում է տալիս, թե ինչ աղեղ է ուզել սարքել Էցին։ Քերելով և ձիաձետով հղկելով աղեղի մակերեսը պետք է հարթվեր։ Բացակայում է աղեղնալարը, որը նախնադարյան աղեղների մոտ մի ծայրում օղակով էր ամրանում, իսկ մյուս ծայրում ջղերով կապվում էր աղեղի շուրջ։ Աղեղը ուսումնասիրել է ավստալիացի միկրոբնագետ Թոմ Լոյը (անգլ.՝ Tom Loy), որը ուսումնասիրելով իրը զգացել է տհաճ հոտ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աղեղ արյունոտված է եղել։ Ենթադրվում է, որ Էցին արյունոտել է աղեղը թրջվելուց պահելու համար կամ էլ դա իր՝ Էցիի արյունն է վիրավոր ձեռքից։ Հնէաբան Հարմ Պաուլսենը (գերմ.՝ Harm Paulsen), ըստ Էցիի աղեղի օրինակով ինը այլ աղեղներ է սարքել և փորձարկելով դրանք, հանգել է եզրակացության, որ Էցիի աղեղը իր տեխնիկակակն բնութագրով մոտ է ժամանակակից սպորտային աղեղներին։ Այդ աղեղով հնարավոր էր կրակել և խոցել 30-50 մ հեռավորությունից, հնարավոր էր նետ արձակել 180 մ հեռավորության վրա։ Աղեղնալարը 72 սմ ձգելով նետաձիգի մատները զգում են 28 կիլոգրամ-ուժ (kgf)։

Կապարճը պատրաստված է կաշվից և ունի երկարավուն, ուղղանկյուն ձև։ Ներսում գտնվել են 12 կիսատ և միայն երկու պատրաստի նետ։ Նետերը բռնչենու փայտից են եղել և ունեցել են 84-87 սմ երկարություն։ Նրանց կեղևները հեռացված են եղել, բայց ոչ լիովին հարթ։ Ծայրերին կտրտվածքներ են եղել։ Կապարճում եղել են նաև քրծենու շերտերով իրար կապած եղջերվի կոտոշների չորս ծայր։ Հավանաբար եղջերվի ծալված կոտոշը օգտագործվել է մի շարք նպատակներով, նաև սպանված կենդանու կաշին քերելու համար։ Գտնվել է նաև երկու մետրանոց, անհավասար մշակված պարան ծառի քրծենից, այդ պատճառով էլ աղեղնալար չէր կարող ծառայել։

Փաստեր Էցիի կյանքից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումիայի բազմաթիվ ուսումնասիրությունները, որոնք կատարվում են առ այսօր, շատ բան են պատմում սառցե մարդու կյանքի մասին։

Էցիի ատամի էմալի իզոտոպային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա սառույցի մարդը չէր կարող կիր պարունակող հողերում մեծացած լինել, և հավանաբար նա ծնվել և մեծացել է Ֆինշգաուում կամ Այսակտալի ստորին հովտում (գերմ.՝ Eisacktal)։ Էցին ավելի մոտիկ է ներկայիս հարավային Եվրոպայի բնակիչներին, ովքեր ապրում են Սիցիլիայում և Կորսիկայում, և չի կարող ազգակից լինել ալպիական շրջանների բնակիչներին։ Այս վարկածը հաստատում է այն ժամանակվա գաղթային տենդենցները։ Էցիի նախնիները Ալպեր են եկել Մերձավոր Արևելքից հողագործության զարգացման հետ մեկտեղ, իսկ ավելի ուշ գաղթել են դեպի միջերկրական ծով[15]։ Գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ Էցիի հայրական կողմի նախնիները Սարդինիայից են, իսկ մորական կողմը Տիրոլյան Ալպերից [16]։

Բնակության վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդա լճի (իտալ.՝ Lago di Garda) (Իտալիա) շրջակայքից վերցրած կայծքարը, կացնի սայրի ձևը, ծառատեսակները, որոնցից օգտվել էր Էցին իր իրերը սարքելու համար, նաև ծաղկափոշին, որը հայտնաբերվել է նրա աղեստամոքսային տրակտում ցույց են տալիս, որ սառցե մարդը ապրել է Ալպերի լեռնազանգվածի հարավային լանջերին։ Ինսբրուկի համալսարանի բուսաբանության ինստիտուտում ուսումնասիրվել է մումիայի աղիների պարունակությունը։ Հայտնաբերվել է 30-ից ավելի ծառերի ծաղկափոշի։ Ծառերի տեսակները ցույց են տալիս, որ նրանք խառը անտառի ծառեր են, որը առավելապես տարածված է Ֆինշգաու (գերմ.՝ Vinschgau) (Վալ Վենոստա (իտալ.՝ Val Venosta)), հատկապես Շնալստալ (գերմ.՝ Schnalstal) հովտում։

Այն, որ Էցին Ալպեր լեռնաշղթայի հարավից է, ապացուցում է խմելեգրաբի ծաղկափոշին, որը տարածված է Ալպերի միայն հարավում, այսինքն Ֆինշգաուում (գերմ.՝ Vinschgau

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց մարդու ճիշտ տարիքը որոշել դժվար է, քանի որ աճման գործընթացները կանգնած են։ Սառցե մարդու տարիքը որոշելու համար ուսումնասիրվել են նրա ոսկորների կազմությունը, որը ցույց է տվել, որ Էցին մահվան պահին մոտավորապես 45 տարեկան է եղել (5 տարի այս կամ այն կողմ)։ Հետևաբար սառցե մարդը նոր քարե դարի շրջանում բավականին տարեց է եղել։ Հասնելով 45 տարեկանի, Էցին համարվել է իր հասարակության ամենատարեց մարդկանցից։ Նրա մարմինը ունի ծերության բոլոր նշանները, հոդերը մաշված են, արյունատար անոթները կրացման պրոցեսում են։ Չեն գտնվել կողերից 12-րդ զույգը, որը այժմ շատ հազվադեպ անկանոնություն է։

Հայտնաբերվել են վնասվածքներ, որ Էցին ստացել է կյանքի ընթացքում՝ կրձքավանդակի ձախ կողմի կողերի լավացած և քթի ջարդվածքներ։ Վնասված է եղել ձախ ոտքի բթամատը, որը կարող է սառցահարության հետևանք լինել։

Էցին հայտնաբերվել է առանց մազածածկույթի, բայց մումիայի կողքին գտնվել են մազեր։ Վեսբադենի Գերմանիայի քրեական ոստիկաության դաշնային վարչության և Ախենի գերմանական գիտահետազոտական ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գտնված մազափնջերը ոչ միայն կենդանիների են, այլև մարդու։ Մազափնջերից մեկը ուսումնասիրելով պարզվել է, որ Էցիի մազերը եղել են 9 սմ երկարության, գանգուր և մուգ գույնի (մուգ-շագանակագույնի և սևի խառնուրդ)։ Պարզվել է, որ Էցին մազերը չի հյուսել, և հավանաբար ազատ է թողել։ Հավանական է, որ ունեցել է կարճ մորուք, ինչն էլ վկայում են մարմնի մոտ գտնված կարճ մազերը։ Մնացած մազերը եղել են կամ ուսերից կամ մարմնի այլ մասերից։ Մազերի մեջ հայտնաբերվել է ավելի քիչ կապար, քան ժամանակակից մարդու մազերում, իսկ մկնդեղը ընդհակառակը շատ է։ Հավանաբար նա ապրել է զառիկավոր բրոնզի և պղնձի մշակման տարածքներում։

Վերին ծնոտի կտրող ատամների արանքում մոտ 4 մմ ճեղք կա, որը ժառանգաբար է անցնում։ Բացակայում են իմաստության ատամները։ Նման անոմալիան այժմ համարվում է ծնոտի փաքրանալու էվոլյուցիոն տենդենց։

Ատամները մաշված են, մոտավորապես 3 մմ, բայց կարիեսի հետքեր չկան։ Վերին ձախ ծնոտը խիստ մաշված է, որը ատամները որպես փայտի, կաշվի, ոսկորների, և ջղերի մշակող գործիք օգտագործելու վկայությունն է։

Հնէաբանությունը հնարավորություն չունի ճշգրիտ որոշել Էցիի օգտագործած լեզուն, բայց ելնելով բնակության վայրից և ժամանակից, կարելի է ենթադրել, որ նա եղել է պալեոեվրոպական լեզուներից որևէ մեկի կրողը։

Մահվան պատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան առաջին վարկածը մարմնի գերսառեցումն էր, որը հերքվեց[17]։ Բոլցանոյի հնէաբանական թանգարանի աշխատակից Էդուարդ Բոլցը և մումիայի ձեռքում դանակ գտած լեռնագնաց Ալոիզ Պիրպամերը առաջ են քաշել սպանության վարկածը։ Էցիի մոտ հայտնաբերվել են ողնաշարի, կողերի և քթի ջարդվածք։ Վնասված է աջ ձեռքը և կան բազմաթիվ վնասվածքներ մարմնով մեկ։ Հավանաբար Էցին մահացել է երկօրյա մարտի հետևանքով։ Հայտնաբերվել են չորս մարդու արյուն՝ երկուսինը կապարճի վրա, Էցիի արյունը, իսկ չորրորդինը թիկնոցի վրա։ Քրեագետները եկել են եզրզկացության, որ Էցին փրկելով վիրավոր ընկերոջը, տարել է նրան իր ուսին դրած[17]։ 2001 թվականին իտալացի քննիչները գտել են, որ Էցիի ուսին նետի ծայրակալ է խրված։ Նետահարել են ետևից, ծայրակալն այնքան խորն է մտել մարմնի մեջ, որ Էցին չի կարողացել հանել այն[17]։

Հնարավոր է, որ Էցին զոհվել է մարտում, և նրա համայնքը չի կարողացել գտնել նրան։ Հնարավոր է նաև, որ նա զոհվել է սարերում և նրան թաղել են այստեղ[18]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dickson, James Holms (2005 թ․ հունիսի 28), Plants and the Iceman: Ötzi's last journey, Division of Environmental and Evolutionary Biology, Institute of Biomedical and Life Sciences, University of Glasgow, Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
  • Fowler, Brenda (2002 թ․ նոյեմբեր), The Iceman's last meal, NOVA Online, PBS, Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
  • Keller, Andreas (2012 թ․ փետրվարի 28), New insights into the Tyrolean Iceman's origin and phenotype as inferred by whole-genome sequencing (PDF), nature.com, Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  • Kennedy, Frances (2001 թ․ հուլիսի 26), «Oetzi the Neolithic Iceman was killed by an arrow, say scientists», The Independent, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  • Macintyre, Ben (2003 թ․ նոյեմբերի 1), «We know Oetzi had fleas, his last supper was steak ... and he died 5,300 years ago», The Times, Արխիվացված է օրիգինալից 2019-07-02-ին, Վերցված է 2016-09-25-ին.
  • Murphy, William A., Jr.; zur Nedden, Dieter; Gostner, Paul; Knapp, Rudolf; Recheis, Wolfgang; Seidler, Horst (2003 թ․ հունվարի 24), «The Iceman: Discovery and imaging», Radiology, Oak Brook, Il.: Radiology, 226 (3): 614–629, doi:10.1148/radiol.2263020338, ISSN 0033-8419, PMID 12601185{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link). On-line pre-publication version.
  • Deem, James (2008), Bodies from the Ice, Boston: Houghton Mifflin, էջ 64, ISBN 0-618-80045-X, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին
  • Bortenschlager, Sigmar; Oeggl, Klaus, eds. (2000), The Iceman and His Natural Environment: Palaeobotanical Results, Wien; New York, N.Y.: Springer, ISBN 3-211-82660-2 {{citation}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).
  • Fowler, Brenda (2000), Iceman: Uncovering the Life and Times of a Prehistoric Man Found in an Alpine Glacier, New York, N.Y.: Random House, ISBN 0-679-43167-5.
  • Spindler, Konrad (2001), The Man in the Ice: The Preserved Body of a Neolithic Man Reveals the Secrets of the Stone Age, Ewald Osers (trans.), London: Phoenix, ISBN 0-7538-1260-6.
  • De Marinis, Raffaele C.; Brillante, Giuseppe (1998), La Mummia del Similaun: Ötzi, l'Uomo Venuto dal Ghiaccio [The Mummy of the Similaun: Ötzi, the Man who Came from the Ice], Venice, Italy: Marsilio, ISBN 88-317-7073-X Կաղապար:Link language
  • Fleckinger, Angelika; Steiner, Hubert (2000) [1998], L'Uomo Venuto dal Ghiaccio [The Man who Came from the Ice], Bolzano, Italy: Folio, ISBN 88-86857-03-9 Կաղապար:Link language
  • Angelika Fleckinger: «Ötzi, der Mann aus dem Eis». — Folio Verlag, Wien — Bozen 2002 und Südtiroler Archäologiemuseum. — ISBN 3-85256-209-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Age determination of tissue, bone and grass samples from Ötztal Ice Man (PDF; 476 kB)
  2. Загадка Эци Արխիվացված 2010-11-20 Wayback Machine // Чудеса.com
  3. Расшифрован геном ледяного человека Отци // Lenta.ru
  4. «Mummy Tombs. «Ötzi: Iceman of the Alps: His health» Deem, James M.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Ötzi's secrets about to be revealed». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Interview Dr. Eduard Egarter-Vigl, Head of Conservation and Assistant to research projects of the Archaeological Museum in Bozen. From the Docu-Movie: «Ötzi, ein Archäologiekrimi» [Ötzi, a Archaeology Crime] by Christine Sprachmann. TV-Broadcasted by 3sat 10th august 2011 and br-alpha 13th september 2011.
  7. Whole mitochondrial DNA sequencing in Alpine populations and the genetic history of the Neolithic Tyrolean Iceman, 2016
  8. Endicott et al., Genotyping human ancient mtDNA control and coding region polymorphisms with a multiplexed Single-Base-Extension assay: the singular maternal history of the Tyrolean Iceman, BMC Genetics, vol. 10, no. 29 (19 June 2009).
  9. Luca Ermini et al., Complete Mitochondrial Genome Sequence of the Tyrolean Iceman, Current Biology, vol. 18, no. 21 (30 October 2008), pp. 1687—1693
  10. Hall, Stephen S. (2011 թ․ նոյեմբեր). «Iceman Autopsy». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. S. K. Ames et al., “Scalable metagenomic taxonomy classification using a reference genome database,” Bioinformatics, vol. 29, no. 18, pp. 2253–2260, Jul. 2013
  12. Ученые проследили 19 живых родственников Эци // Daily Mail Online
  13. У древнейшей европейской мумии нашлись живые родственники // Наука и жизнь
  14. A whole mitochondria analysis of the Tyrolean Iceman’s leather provides insights into the animal sources of Copper Age clothing, 2016.
  15. «Учёные: у «ледяного человека» Эци были карие глаза» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |a rchiveurl= ignored (օգնություն)
  16. Журнал Naked Science
  17. 17,0 17,1 17,2 Виктор Малинский Тайное всегда становится явным // Известия Науки (в archive.today)
  18. Предположена мирная кончина Отци Արխիվացված 2010-11-30 Wayback Machine // Membrana, 27.08.2010

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էցի» հոդվածին։