Die-in
Die-in, նաև հայնտի է որպես lie-in, բողոքի տեսակ, որի ընթացքում մասնակիցները մահացած են ձևանում[1]։ Die-in-ներն օգտագործվում են շատ տարբեր բողոքներ ունեցող խմբերի կողմից։ Այդ բողոքներից են կենդանիների իրավունքները[2], մարդու իրավունքները[3], հակապատերազմական ակցիաները, ՁԻԱՀ-ը[4], զենքի կառավարումը[5] և բնապահպանության ակցիաները[6]։
Հաճախ բողոքողները մի տարածք են զբաղեցնում կարճ ժամանակահատվածով՝ ոստիկանության հետ խնդիրներից խուսափելու համար[7]։ Die-in-ի ամենապարզ տեսակի ընթացքում, բողոքողները պարզապես պառկում են գետնին և մահացած ձևանում, երբեմն փակվելով տարբեր պաստառներով։ Die-in-ի իմաստը կայանում է անցորդների ուշադրությունը գրավելու մեջ[8]։
Գոյություն ունեն նաև այլ՝ ավելի բարդ տեսակներ, արհեստական արյուն օգտագործելով, և նախամահական տանջանքներ ցուցադրելով՝ մահը ավելի իրական դարձնելու համար։ Այլ դեպքերում ցուցարարները շրջապատում էին «մարմինները» կավիճներով գծած ուրվագծերով, որոնք հիշեցնում էին սպանությունների զոհերին[4]։ Դա փորձ է ցույց տալ, որ այն կազմակերպությունները, որոնց դեմ բողոքում են, սպանություններ է գործում[8]։
2006 թվականի ապրիլի 22-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վենեսուելայի Կարակաս քաղաքի Ֆրանսիսկո դե Միրանդա պողոտա, որպեսզի բողոք հայտնեն հանցավորության և անվտանգության բացակայության դեմ Ուգո Չավեսի կառավարման ժամանակ՝ ի նշան բողոքի «Acuéstate por la vida» (պառկիր ողջ կյանքի ընթացքում) անվանումով շարժման դեմ[9]:
2007 թվականի սեպտեմբերի 15-ին մի քանի հազար մարդ բողոքում էր Վաշինգտոնի Կապիտոլիումի մոտ Իրաքի դեմ պատերազմի դեմ։ Ավելի քան 190 մարդ[10] է ձերբակալվել, այդ թվում՝ Իրաքի պատերազմի տասը վետերան[11]։
Die-in-ը օգտագործվել է Միացյալ Նահանգներում ոստիկանության դաժանության դեմ բողոքների ժամանակ[12][13][14]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Blythe, Anne. «Former N.C. resident takes a stand against easy gun access». News Observer. The News & Observer Publishing Company. Վերցված է 16 January 2013-ին.(չաշխատող հղում)
- ↑ The DxE Die-In - Killing is no Kindness (raw footage) (անգլերեն), Վերցված է 2019-10-23-ին
- ↑ Donatella Della Porta; Abby Peterson; Herbert Reiter (2006). The Policing of Transnational Protest. Ashgate Publishing. էջ 92. ISBN 978-0-7546-2676-3.
- ↑ 4,0 4,1 Thomas Vernon Reed (2005). The Art Of Protest: Culture And Activism From The Civil Rights Movement To The Streets Of Seattle. U of Minnesota Press. էջ 195. ISBN 978-0-8166-3770-6.
- ↑ Washingtion, Jesse. «In gun debate, two sides speak different languages». Associated Press. Վերցված է 16 January 2013-ին.
- ↑ Sharon J. Smith (22 February 2011). The Young Activist's Guide to Building a Green Movement and Changing the World. Random House. էջ 117. ISBN 978-1-60774-016-2.
- ↑ «Chants and applause as more than 100 protesters stage march and die-in in Cambridge's city centre». Cambridgeshire Live. December 15, 2018. Վերցված է December 15, 2018-ին.
- ↑ 8,0 8,1 Mark Andersen; Mark Jenkins (2003). Dance of Days: Two Decades of Punk in the Nation's Capital. Akashic Books. էջ 170. ISBN 978-1-888451-44-3.
- ↑ «"Acuéstate por la vida"... y se acostaron» (եվրոպական իսպաներեն). La República. Վերցված է 3 January 2018-ին.
- ↑ More Than 190 Arrested at D.C. Protest, Matthew Barakat, The Associated Press, The Washington Post, September 16, 2007
- ↑ Dueling Demonstrations As Thousands March to Capitol to Protest Iraq Conflict, 189 Arrested; War Supporters Take on 'Vocal Minority' Michelle Boorstein, V. Dion Haynes and Allison Klein, The Washington Post, Sunday, September 16, 2007; Page A08, Retrieved September 16, 2007
- ↑ In Ferguson, Tactics Set for Grand Jury Decision in Michael Brown Case, John Eligon, Julie Bosman and Monica Davey, The New York Times, Monday, November 16, 2014; Retrieved November 16, 2014
- ↑ Oakland, S.F. protesters denounce police killing of Eric Garner, Vivian Ho, Peter Fimrite and Kale Williams, "San Francisco Chronicle", Wednesday, December 3, 2014
- ↑ Chicago activists stage 'die-in' outside President Obama's South Side home, Craig Wall, "Fox 32 Chicago", Friday, July 8, 2016