[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

շունչ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ շունչ

վանկեր՝ շունչ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնաձայնական կազմություն։

Գոյական

  1. ներշնչվող և արտաշնչվող օդ
  2. շնչառություն, շնչելը-արտաշնչելը
  3. կենդանություն, կենդանի լինելը, կենսագործությունը
  4. (փխբ․) որևէ բանի առաջին արտահայտությունը, դրսևորումը, երևան գալ ◆ Մատաղահաս երգչին առաջին սիրո շունչն է խանգարում։ Հովհաննես Հովհաննիսյան
  5. (փխբ․) որևէ բանի բնորոշ հատկություն, նշան, երևույթ ◆ Իսկ այստեղ իսկական ձմռան շունչն էր (Ժիրայր Ավետիսյան)
  6. (փխբ․) որևէ բանի էությունը, գլխավոր բովանդակությունը, սկզբունքը, ոգի ◆ Այդ՝ լենինյան շնչով հուր բոցած որոտն էր շաչեց և ծավալվեց ամենուր։ Եղիշե Չարենց
  7. բուրմունք, հոտ ◆ Օդը հագեցել էր ծաղիկների անուշ շնչով: (փխբ․)
  8. (խսկց․) (փխբ․) ներքին զորություն, կարողություն, տոկունություն ◆ Շունչ ունի՞ , որ դեմ առ դեմ կանգնի ու վիճի հետդ։
  9. առտաշնրվող օդի հոսանքը, ինչպես և արտաշտչման ու (ներշնչման) ձայնը ◆ Շունչդ լսում եմ։
  10. շնչավոր էակ, կենդանի արարած
  11. իբրև հաշվելու միավոր, անձ, հոգի, մարդ
  12. հովիկ, զեփյուռ, մեղմ քամի (հնց․)
  13. ոգեորություն, խանդավառություն ◆ Համակվել են մարդիկ աշխատանքային շնչով: (Ավետիք Իսահակյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շնչառություն (ներշնչել-արտաշնչելը)
  2. օդ (ներշնչվող և արտաշնչվող)
  3. կենդանություն, ողջություն
  4. էակ, արարած, շնչավոր
  5. անձ, հոգի, մարդ, անհատ, անձնավորություն (իբրև հաշվելու միավոր)
  6. դադար, հանգիստ (երժշտ․)
  7. տե՛ս հևք
  8. տե՛ս հովիկ, զեփյուռ
  9. տե՛ս բուրմունք, հոտ
  10. տե՛ս էություն, ոգի
  11. տե՛ս ազդեցություն
  12. տե՛ս կյանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. շունչ առնել -
    1. հանգստանալ, դադար առնել
    2. կենդանանալ
    3. ոգեորվել, խանդավառվել
  2. շունչ տալ -
    1. շնչավորել, շունչներարկել, կենդանացնել
    2. խոսեցնել, հնչեցնել
  3. շունչ քաշել - նույնն է՝ շունչ առնել
  4. շունչ փչել - հոգի, շունչ ներարկել, կենդանություն պարգևել
  5. շունչը բռնել - նույնն է՝ շունչ պահել
  6. շունչը բռնվել - շնչարգելություն ունենալ, դժվարությամբ շնչել
  7. շունչը բերանը հասնել -
    1. շատ չարչարվել, տանջվել
    2. համբերությունից դուրս գալ
  8. շունչը բերանում լինել - կենդանի լինել, շնչել
  9. շունչը եղունգի ծայրին, ցածրում լինել - հոգեվարքի մեջ լինել
  10. շունչը ետ բերել -
    1. վերակենդանանալ, մահամերձ վիճակից դուրս գալ
    2. հանգիստ գտնել, ծանր կացությունից դուրս գալ
    3. հանգստանակ (հուզմունքից հետո)
  11. շունչը պահել - լավ լսելու, իրեն չմատնելու նպատակով շնչառությունը կանգնեցնել կամ այնպս շնչել, որ ձայն չլսվի
  12. շունչը տալ - նույնն է՝ շունչը փչել
  13. շունչը տեղը բերել -
    1. հանգստանալ, հանգիստ առնել
    2. վախից, հուզմունքից ազատվել, վախը, հուզմունքն անցնել
  14. շունչը փորը ընկնել - վախենալ, սարսափել
  15. շունչը փչել - մահանալ, հոգին ավանդել
  16. մի շնչով, մի շնչում -
    1. առանց ընդհատելու, առանց դադար առնելու
    2. միանգամից
  17. ազատ շունչ քաշել
  18. վերջին շունչ
  19. որքան, քանի շունչ կա բերանումս
  20. քթից բռնես, շունչը կտա

Աղբյուրներ

[խմբագրել]