[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

մի

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մի 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *smio-՝ *sem- «մի, միասին» արմատից. հմմտ. հունարեն μή (իգ.):

Թվական

[խմբագրել]
  1. (անհոլովելի, ժողովրդական լեզվում հոլովվում է մինի, մինից, մինով) մեկ

Ածական

[խմբագրել]
  1. համանման, միատեսակ ◆ Ամենայն տեղ մահը մի է: (Միքայել Նալբանդյան)
  2. միավորված, միաբանված, միասնական ◆ Մի սիրտ ու մի հոգի են դարձել։
  3. այնպիսի ◆ Մի՜ խառնաշփոթ, մի՜ աղաղակ… Ո՞նց, Հաբեթ աղան ծե՜ծ ուտի։ (Վահրամ Փափազյան)
  4. գործածվում է իբրև անորոշ դերանուն և հոդ՝ ինչ-որ, որևէ նշանակությամբ ◆ Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա, կախված է ժայռից ջրերի վրա։ Հովհաննես Հովհաննիսյան
  5. բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի ◆ Մի բան էլ ա չի ասում։ ◆ Մի բան չի գրում, որ հանգստանա։
  6. գործածվում է որպես հորդորական մասնիկ ◆ Մի գնա՝ տես ի՞նչ են ասում։

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *mē- ժխտական արմատից. հմմտ. հին հնդկերեն, ավեստերեն mā, հունարեն μία:

Մակբայ

[խմբագրել]
  1. արգելական բառիկ, որ կազմում է բայի արգելական հրամայականի ձևերը

Գոյական

[խմբագրել]
  1. (երժշտ․) եվրոպական երաժշտության մեջ՝ ութնյակի երրորդ ձայնաստիճանը և համապատասխան ձայնանիշը

Դերանուն

[խմբագրել]
  1. (արևմտհ․) հարցական բառիկ՝ մի՞թե նշանակությամբ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մի ակնջով(ը) մտնել, մյուսով դուրս գալ՝ ելնել - լսածին ուշադրություն չդարձնել, լսածն անհետևանք թողնել
  2. մի աչք դառնալ - լարվածությամբ նայել
  3. մի աչքը հյուսիս, մյուսը՝ հարավ - շեղակն
  4. մի աչքով մտիկ անել՝ նայել - բանի տեղ չդնել, արհամարհել
  5. մի առ ժամ - որոշ ժամանակ
  6. մի առ ժամանակ - որոշ ժամանակ
  7. մի բանի երեսը տեսնել - մի բան ունենալ՝ տեսնել, մի բան լինել
  8. մի բարձի ծերանալ - միչև ծերություն անդավաճան կյանքով ապրել
  9. մի բերան
    1. մեկ անգամ
    2. շարունակ
  10. մի գլուխ - շարունակ
  11. մի երկու - քիչ
  12. մի ըստ միոջէ (հնց․) - նույն է՛ միառմի
  13. մի խոսքով - կարճ ասած
  14. մի կերպ
    1. որևէ ձևով՝ եղանակով
    2. հազիվհազ
    3. ճարահատյալ
  15. մի հանգի (հանի) գալ՝ հասնել - մի շնչում գալ՝ հասնել
  16. մի հաշիվ - միևնույն է, մեկ է
  17. մի հատ
    1. միակ, մինուճար
    2. եզակի, բացառիկ
  18. մի հատիկ
    1. միակ, մինուճար
    2. եզակի, բացառիկ
  19. մի մատ մեղր (յուղ) դառնալ, դարձնել - տե՝ս մեղր-ի տակ
  20. մի մտքի լինել
    1. միևնույն կարծիքն ունենալ
    2. միևնույն մտադրությունն ունենալ
  21. մի ոտքը գերեզմանում - մահը մոտեցած, շատ ծեր կամ հիվանդ
  22. մի սանրի կտավ - իրար հար և նման
  23. մի տեսակ - ինչ-որ
  24. մի քանիսը - ոմանք
  25. մինը երկու(ս) լինել - ավելանալ, բազմանալ
  26. միով բանիվ (հնց․) - մի խոսքով

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։