[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

հով

Վիքիբառարան-ից

Հայերեն

«հով» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ հով

վանկեր՝ հով 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *pou-` *p(h)u- «փչել, ուռչել» արմատից. հմմտ. հայերեն հևալ, հոգ, հոգի, փուք, փչել։

Ածական

  1. զով, բարեխառն՝ դուրեկան ջերմությամբ ◆ Հով եղանակ։
  2. (ժղ․) ջերմությունը նվազած, փոքր ինչ պաղած ◆ Հով թոնիր։
  3. (փխբ․) (ժղ․) պաղ, սառն, անտարբեր, անկերակից ◆ Հով սիրտ։

Գոյական

  1. հով տեղ
  2. թեթև՝ զով քամի
  3. ընդհանրապես՝ քամի
  4. ստվերոտ տեղ
  5. (հզվդ․) կողմ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. զով, հովիկ, զեփյուռ, սյուք, շորշոփ, սղոխ (հնց․), էրան (ժղ․)
  2. հովություն, զովություն
  3. տե՛ս ստվերոտ
  4. տե՛ս քամի
  5. տե՛ս սառն պաղանտարբեր
  6. տե՛ս ստվեր

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հով անել
    1. հով լինել
    2. հով տեղ նստելով հովանալ, զովանալ
    3. հովություն տալ, հովացնել
    4. զովություն տալ, զով քամի փչել
  2. հով տալ
    1. հովանոց, հով փչել
    2. մեկին գրգռելու համար՝ նրա չսիրած անծին գովել նրա մոտ
  3. հովին տալ
    1. քամուն տալ, հովհարել
    2. հով տեղ կամ ժամանակ ման գալ՝ հովանալու համար
    3. վատնել, փչացնել
  4. հովեր առնել ՝ունենալ մեկի՝ մի բանի
    1. մեկի՝ մի բանի կերպարանքն ընդունել՝ ունենալ, իրեն մեկի կամ մի տեղ դնել՝ ներկայացնել
    2. համարում ունենալ (իր մասին)

Աղբյուրներ

[խմբագրել]