հանել
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [bhɑˈnɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ հանել
վանկեր՝ հա•նել
Ստուգաբանություն
[խմբագրել]Հավանաբար բնիկ հնդեվրոպական, բայց առաջարկված ստուգաբանությունները լիովին հավաստի չեն.
- 1) կա խեթերեն han- «հանել (ջուրը)», բայց սրա ծագումն էլ հավաստի չէ, եթե չվերականգնենք խեթա-հայկական կապով զուգաբանություն՝ *han ընդհանուր արմատով,
- 2) բավարար չափով հավաստի չեն նաև հնդեվրոպական *sem «հանել «ջուրը, թափել» արմատի և խեթերեն sanapiles- «դատարկվել» բառի հետ կատարվող համեմատությունները։
Բայ
- մի բան ներսից դուրս բերել ◆ իրերը սենյակից հանել
- գետնի խորքից դուրս բերել ◆ հանքաքարը՝ բողկը՝ կարտոֆիլը հանել
- նյութի բաղադրիչ մասերից մեկը բաժանել՝ մջելով կամ թորելով քամելով և այլն ◆ կանեփից ձեթ են հանում
- դուրս քաշել, թաշելով հեռացնել՝ դուրս բերել ◆ խցանը հանել
- որևէ բան մի բանի միջից դուրս բերել ◆ նրանք հանեցին չորս գնդակ երեքը օրովային խոռոչից, մեկը նախաբազուկից
- գլուխը՝ մարմինը՝ մարմնի անդամները որևէ բանի միջից՝ արանքից՝ տակից են դուրս բերել
- արձակելով՝ կանգույցի լուծելով են վրայիցը դուրս բերել
- գիտակցությունից հոգուց որևէ գաղափար՝ զգացմունք են վերացնել՝ դուրս բերել, մոռանալ, հրաժարվել
- արտաշնչել, արձակել
- հագածը վրագածը վրայից դուրս բերել՝ դեն ձգել՝ վերցնել
- վրայի օտար նյութը հեռացնել, մաքրել
- որոշ վիճակից դուրս բերել
- վտարել, հեռացնել, արտաքսել
- բաց թողնել, արձակել, ազատել
- ամբողջից որոշ մաս առանձնացնել՝ պահել վերապահել մեկին՝ մի բանի
- մի թիվ փոքրացնել մյուս բվի չափով (թվաբ․)
- մի տեղից մի այլ տեղ տեղափոխնել
- պառկած կամ նստած տեղից ոստի կանգնեցնել, վեր կացնել
- դեպի բարձր տեղ տանել, բարձրացնել
- առաջացնել, ծնել
- առաջ բերել
- ընդօրինակել՝ օրինակը դուրս բերել ◆ Պատճենը հանել: ◆ Պատկերը հանել:
- պատճառել, հնարել, անել ◆ Ինչե՜ր ասես, որ չի հանում նրա գլխին։
- դուրս բերել, շրջանառության մեջ դնել ◆ Ապրանքը շուկա հանել:
- գործածությունը դադարեցնել ◆ Ոսկին շրջանառությունից հանված Է:
- հետևություն անել, եզրակացնել ◆ Իմ խոսքերից նա բոլորովին ուրիշ բան հանեց:
- լուծել, պարզել ◆ Հանելուկը հանել:
- ներկայացնել իբրև, գտնել, դուրս բերել, ճանաչել որպես ◆ Հիվանդ հանել: ◆ Անմեղ՝ արդար հանել:
- փոխհատուցել, արդյունքով արդարացնել իրեն ◆ Մեքենան իր ծախսը հանեց:
- առաջնորդել, բերել, հասցնել ◆ Ափ հանել: ◆ Անտառապահը նրան խճուղին հանեց:
- որևէ նեղ վիճակից՝ փորձանքից ևն ազատել՝ դուրս բերել ◆ Դու, որ ինձ… կատաղի հեղեղիցն հանեցիր… այժմ ինձ մի մատնիլ կորստյան։ Հովհաննես Հովհաննիսյան
- որոշ ժամանակ անց կացնել՝ սպառել ◆ Ձմեռը հանել:
- չեզոքացնել, վերացնել ◆ Բորբոսահոտը հանել:
- խլել, ձեռքից առնել ◆ Քեզ ինձանից հանեցին:
- տանել, բացվել դեպի մի տեղ, հասցնել Ճանապարհը նրան հանեց լճի եզրը ◆ Ճակատը միափեղկ… դուռ մը, որ կհանե գլխավոր դահլիճը։ Լևոն Շանթ
- կազմում է բազմաթիվ հարադրություններ գոյականների հետ (անուն հանել, աչքը հանել, գլուխ հանել և այլն), որոնք տե՛ս համապատասխան գոյականների տակ
- բայանունների հետ կազմում է հարադիր պատճառական բայեր (բռռոցը՝ դռդռոցը՝ մղկտոցը հանել = բռռացնել, դռդռացնել, մղկտացնել)
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։