[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

ծառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ծառ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով


Կատուցվածքի ծառ

վանկեր՝ ծառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ g՛ers- «ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել» (ծառ < g՛rso-). հմմտ. հունարեն (կրետ.) γαρρα՝ «ցուպ, գավազան», γερρον՝ «ճյուղերից հյուսված բան», հին իսլանդերեն kjarr «թփուտ, թավուտ, մացառուտ»։

Գոյական

  1. բազմամյա բույս, որ բնափայտի ամուր բուն ունի և բնի վրա ճյուղերի ու տերևների պսակ ◆ Արագիլը բույն է դրել հաստաբուն, բարձրադիտակ կաղնի ծառի վրա, որի կատարը հասել էր մինչև ամպեր։ ◆ Անտառում երևուն են հացենի Արված էծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները, բաց դեղին և կարմիր տերևներով տանձենիները։
  2. այդպիսի բույսի ճյուղերից ու տերևներից մաքրած, բունը, գերան (խսկց․)
  3. տունկ ◆ Ծառ ենք տնկում։
  4. նույնն է՝ տոհմածառ ◆ Այսուհետև, երբ առհավետ հաստատվեց Բուրբոնների ծառը, այն օրերի հետքերը պետք է չքանան։ (Ի. Ինֆելդ) ◆ Առահետ հաստատվեց Բուրբունների ծառը։
  5. բարձր ու գեղեցիկ հասակ (փխբ․)
  6. պտուղների անունների սեռական հոլովի հետ կազմում է բույսերի բաղադրյալ անուններ, օրինակ՝ ծիրանի ծառ, թթի ծառ, դեղձի ծառ, խնձորի ծառ և այլն ◆ Ծիրանի ծառ, բարի իմ՛ տա, ճղքներդ իրար մի՛ տա։ ◆ Խնձորի ծառ։ ◆ Տանձի ծառ։ ◆ Նշի ծառ։
  7. քնարերգության մեջ գործածվում է հաճախ որպես որևէ բանի իրականացման խորհրդանիշ ◆ Միայն մեկի ծառն երջանկության բուսնում է տասի ավերակներից։ (Հ.Հովհաննիսյան) (փխբ․) (բնստ․) ◆ Ածեք էն անուշ ու լավ երգերը, որ սար ու քար, հավք ու անասուն, ծառ ու ջուր լսեն։
  8. ծառեր ◆ Ի՞նչ ծառ ունենք, որ ի՞նչ ողի քաշենք։
  9. ընտանիք, կին, ամուսին ◆ ԵՎ երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզգույն պտուղներ ◆ Ծերունի Անդրեսան ուրախավավ։
  10. բարձրահատակ տղա, մարդ ◆ Իմ զավակ, իմ ծառ եիկնասլաց, իմ խնդրություն, իմ սեր։
  11. (գյուղտնտ․) (անտառ․) բազմամյա բույս` հաստ, փայտացած ու կեղևակալած, լավ արտահայտված գլխավոր ցողունով
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տունկ, թուփ
  2. բույս
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. մի ծառի պտուղ լինել – իրար մնան լինել, երկուսն էլ մի բան լինել
  2. մի ծառի փուշ լինել – հավասարապես վատ, չար լինել
  3. պտուղը ծառից հեռու չի ընկնում

Թարգմանություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։