[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

աղանդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Աղանդ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•ղանդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս հնդեվրոպական՝ * al- «թափառել, մոլորվել» արմատից. հմմտ. հայերեն աղաւաղ (աղեւաղ), հունարեն άλατεία՝ «սխալմունք, մոլորություն»։

Գոյական

  1. (կրոն․) տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք ◆ Եվ ինչպես անտառի գազանը մնացել է անաղարտ, Սաբու գյուղում այդ հնօրյա աղանդը մնացել է ինչպես անտառի կուսական թավուտը։ (Ակսել Բակունց)
  2. (հնց․) տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն
  3. տվյալ աղանդի հետևորդները
  4. (փխբ․) որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը
  5. (սոց․) քրիստոնեական կրոնական կազմակերպություն, որը սովորաբար գտնվում է եկեղեցեու և աղանդի միջև՝ իր բնութագրիչներից ելնելով

Հոմանիշներ

[խմբագրել]

հերձված, հերետիկոսություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։